Մազերի ճերմակումը հնարավոր է կանխել

Նյու Յորքի համալսարանի Լենգոն բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են մարդու մազերի ճերմակելու պատճառները:

Այս բացահայտումը հետագայում թույլ կտա ստեղծել վերականգնող շամպուններ, որոնք մազերին կվերադարձնեն նախկին տեսքը:

Ամերիկյան գիտնականները պազել են, որ մազերի գունավորման համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը կարգավորում է մարդու օրգանիզմում մի շարք կենսաբանական պրոցեսներ, այդ թվում՝ մազերի գույնի փոփոխումը:

Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ Wnt սպիտակուցի ճնշումը հանգեցնում է մազերի աճի դադարին, ինչպես նաև առաջացնում է մելանոցիտների՝ գունավորիչների ակտիվացման թուլացմում, ինչն, իր հերթին, պատասխանատու է մազերի ճերմակեցման համար:

Մազերի ճերմակումը հնարավոր է կանխել

Այժմ բժիշկները փորձում են ստեղծել դեղամիջոցներ, որոնք կատիվացնեն Wnt սպիտակուցը՝ ինչը կունենա վերոնշյալի հակադիր էֆեկտը։

Այս դեպքում, հավանաբար, զգալիորեն կտուժեն վարսավիրանոցները, քանի որ կանայք ստիպված չեն լինի պարբերաբար ներկել մազերը:

Կիսվել սոց․ ցանցերում