6 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ կապ հաստատել ձեր Պահապան-Հրեշտակի հետ

Հետաքրքիր

Պետք չէ դժվարությունները միայնակ տանել, չէ որ մենք հնարավորություն ունենք ցանկացած պահի օգնության դիմել Հրեշտակին։

Ամեն օր մենք բախվում ենք խնդիրների, որոնք ավելի հեշտ կհաղթահարեինք, եթե կողքից օգնականներ ունենայինք։

Պահապան-հրեշտակները Աստծո պարգևն են, որոնք ուղարկված են մեզ օգնելու համար մեր կյանքի փորձությունների ընթացքում։

Եթե դուք կարողանաք ավելին իմանալ ձեր Հրեշտակի մասին, ապա կհասկանաք, թե ինչպես նրա հետ լավ հարաբերություններ կառուցեք։

1. Օգնություն խնդրեք հնարավորինս հաճախ

Եթե դուք օգնության կարիք ունեք, պարզապես խնդրեք։ Դուք ձեր Պահապան-Հրեշտակի հետ կարող եք լիովին ազատ շփվել, այնպես, ինչպես կխոսեիք ձեր ամենամոտ ընկերոջ հետ։ Դուք կարող եք նրան դիմել օրվա ընթացքում ծագած ցանկացած խնդրի դեպքում։ Հրեշտակներն օգնում են ինչպես ամենաաննշան առօրեական հարցերում, այնպես էլ՝ անելանելի իրավիճակներում։ Բավական է միայն խնդրեք, և օգնությունն արդեն ճանապարհին կլինի։

2. Ուշադիր եղեք

Օգնություն խնդրելուց հետո սպասեք ցուցումներին, թե ինչ անեք հետո։ Դուք դրանք կստանաք նշանների տեսքով։ Հնարավոր է դա զգաք ինտուիցիայով, անծանոթից կամ ընկերոջից հաղորդագրություն ստանաք, կամ անգամ պատահաբար կարդաք գովազդային վահանակի վրա։ բաց եղեք ցանկացած տարբերակով հուշում ստանալու համար։

3. Գործեք ստացված ցուցումներին համապատասխան

Երբ դուք նշան ստանաք, յուրահատուկ հոգևոր վերելք կզգաք։ Դա կհուշի, թե հաղորդագրությունը ինչ է նշանակում և հատկապես ինչ է պետք անել։ Վստահեք ձեր ինտուիցիային և գործեք ստացված ցուցումներին համաձայն։

4. Հարցրեք ուրիշների անունից

Եվս մի ոլորտ, որտեղ պետք է օգնություն սպասել Հրեշտակից, ձեր հարաբերություններն են։ Իհարկե դուք չեք կարող ուղղակի կապ հաստատել ձեր զուգընկերոջ Հրեշտակի հետ, բայց դուք կարող եք խնդրել ձեր Հրեշտակին միջնորդելու նրա մոտ ձեր և ձեր սիրելիի միջև խնդիրները լուծելու համար։

5. Շնորհակալություն հայտնեք

Ձեր Հրեշտակի հետ մտերիմ կապ հաստատելու համար կարևոր է նրան շնորհակալություն հայտնելը դեռ նախքան նրա պատասխանը ստանալը։

Այն բանից հետո, երբ օգնությունը կստանաք, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեք ձեր Հրեշտակին։

6. Տեղ թողեք ինչ-որ լավ բանի համար

Հնարավոր է դուք ինչ-որ կոնկրետ օգնություն եք խնդրել, բայց շատ հավանական է, որ խնդիրն այնպես լուծվի, որ ձեր մտքով անգամ չէր անցնի։ Տեղ թողնելով անսպասելի արդյունքների համար, դուք ստանում եք պատասխաններ, որոնք դուրս են ձեր համարձակ երազանքների և սպասումների սահմաններից։ դուք կարող եք ասել կամ մտածել. «Թող ավելի լինի բոլորի բարօրության համար» կամ «Խնդրում եմ լավագույն արդյունք ապահովիր բոլոր շահագրգիռ կողմերի համար»։

Այս պարզ խորհուրդները կարող են փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Հիշեք, որ դուք միշտ կարող եք օգնություն խնդրել ձեր պահապան հրեշտակից։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում