Կանացի հոգեբանական թեստ. Ընտրեք իրավիճակ նկարում և պարզեք, թե ինչպես եք դրսևորվում սիրային հարաբերություններում

Թեստեր

Մի խումբ պրակտիկ հոգեբանների կողմից կազմված այս հետաքրքրաշարժ թեստը կպարզի, թե ինչպիսին ես դու սիրո մեջ։

Կանացի հոգեբանական թեստ. Ընտրեք իրավիճակ նկարում և պարզեք, թե ինչպես եք դրսևորվում սիրային հարաբերություններում

Իրավիճակ № 1

Կանացի հոգեբանական թեստ. Ընտրեք իրավիճակ նկարում և պարզեք, թե ինչպես եք դրսևորվում սիրային հարաբերություններում

Դուք ինքնավստահ կին եք, որոշ չափով պահանջկոտ և խիստ: Եվ սա արտահայտվում է ձեր մեջ և ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններում: Դուք ցանկանում եք վերահսկել նրան, բայց հենց դրանով եք դուք «չափն անցնում»: Ոչ բոլոր տղամարդիկ են համակերպվում իրենց սիրելիի կողմից վերահսկողության հետ: Հաճախ դուք շտապում եք որոշումների կայացման հարցում, և դա վերածվում է բախումների ձեր անձնական կյանքում: Դուք չգիտեք, թե ինչպես լինել փափուկ և քնքուշ ձեր տղամարդու հետ։

Իրավիճակ № 2

Կանացի հոգեբանական թեստ. Ընտրեք իրավիճակ նկարում և պարզեք, թե ինչպես եք դրսևորվում սիրային հարաբերություններում

Դուք ձեզ ամբողջովին ներդնում եք հարաբերությունների մեջ, բայց երբեմն ընտրյալը դա ընդհանրապես չի գնահատում: Դուք լիովին մոռանում եք ձեր մասին` փորձելով ապացուցել ձեր զգացմունքները ձեր զուգընկերոջը: Ի վիճակի եք ուժեղ սիրել, հավատարիմ մնալ ձեր ընտրությանը, դիմանալ սիրելիի անշնորհակալ վերաբերմունքին: Դուք ներում եք ձեր սիրելիին իր բոլոր սխալների համար, չնայած նրա դավաճանությունը ստիպում է ձեզ տառապել:

Իրավիճակ № 3

Կանացի հոգեբանական թեստ. Ընտրեք իրավիճակ նկարում և պարզեք, թե ինչպես եք դրսևորվում սիրային հարաբերություններում

Դուք ամեն ինչ անում եք ուրիշներին տպավորելու համար: Դուք սիրում եք, երբ ձեզանով հիանում են: Հասարակական կարծիքից այս կախվածությունը նաև արտահայտվում է հարաբերություններում: Ձեր համար այնպիսի ուղեկից եք փնտրում, որի կողքին փայլելու հնարավորություն կունենաք: Միևնույն ժամանակ, ձեր ընտրյալը միշտ կլինի ձեր ստվերում, և նրա զգացմունքները ձեզ համար նշանակություն չեն ունենա:

Իրավիճակ № 4

Կանացի հոգեբանական թեստ. Ընտրեք իրավիճակ նկարում և պարզեք, թե ինչպես եք դրսևորվում սիրային հարաբերություններում

Սիրավեպերը ձեզ համար ոչ այլ ինչ են, քան արկածներ: Դուք չեք փորձում լուրջ հարաբերություններ կառուցել: Միշտ մտածում եք. «Եթե ստացվի` լավ է, իսկ եթե չստացվի, ուրեմն ճակատագիր չէ»: Սիրում եք, երբ ձեր տղամարդը զարմացնում է ձեզ: Դուք գիտեք, թե ինչպես հոգ տանել ձեր զուգընկերոջ մասին, նույնիսկ եթե նրա հետ ձեր հարաբերությունները լուրջ բան չեն ներառում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում