Երբեմն մենք բողոքում ենք մեր կյանքից, քանի որ մեզ թվում է, որ ամեն ինչ զարգանում է ամենասարսափելի կերպով, ոչինչ չի ստացվում, և աշխարհը մեր դեմ է:
Բայց հավատացեք, կան մարդիկ, որոնց համար ևս մեկ օր ապրելը պարզապես ճակատագրի իսկական նվեր է:
Այսօր մենք ձեզ կպատմենք մի շատ ուժեղ մարդու մասին, որը չի կոտրվել և դիմակայել է բոլոր դժվարություններին, որոնք կյանքը պատրաստել է իր համար:

Էնդրյու Ջոնսը միշտ էլ շատ ակտիվ տղա է եղել, նա սիրում էր սպորտը և չէր կարող մեկ օր ապրել առանց մարզվելու: Եվ թվում է, որ այդպիսի մարդը պետք է ունենա ամենաիսկական հզորի առողջություն: Իրականում ամեն ինչ բոլորովին այլ կերպ ստացվեց:
Մի օր վազելիս երիտասարդը սկսեց խեղդվել: Եվ աստիճանաբար նա ավելի ու ավելի վատացավ: Արդյունքում նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Բազմաթիվ հետազոտություններից հետո պարզվեց, որ Էնդրյուի մոտ ժառանգական հիվանդություն է` կարդիոմիոպաթիա, այն պաթոլոգիա է, որի դեպքում խանգարվում է արյան շրջանառությունը:

Տղան այնքան վատ էր, որ նույնիսկ անկողնուց չէր կարողանում վեր կենալ, էլ չեմ ասում այն մարզումների մասին, որոնք նա անում էր առանց մտածելու նույնիսկ:
Էնդրյուին շտապ անհրաժեշտ էր սրտի փոխպատվաստում: Նրանք սկսեցին դոնոր փնտրել նրա համար: Բայց որպեսզի նա կարողանա գոյատևել մինչ փոխպատվաստման վիրահատությունը, նրան ժամանակավորապես միացրեցին սրտի խթանիչ։
Այժմ նա ապրում էր դոնորի սպասումով՝ սիրտը կրելով ուսապարկի մեջ:

Բայց Էնդրյուն նրանցից չէ, ովքեր հանձվում են` բոլոր հույսերը կորցնելով։
Նույնիսկ այն սրտով, որն անհրաժեշտ էր ամեն գիշեր լիցքավորել ցանցից, նա սկսեց վերադառնալ մարզումներին:

Ժամանակի ընթացքում նա սկսեց լիովին զբաղվել և նույնիսկ վերականգնեց իր նախկին կազմվածքը:

Մի քանի ամիս անց նա այնուամենայնիվ հասավ փոխպատվաստման իր հերթին:
Էնդրյուն վիրահատվեց, ինչը հաջող անցավ, և նա սկսեց վերականգնվել:

Էնդրյու Ջոնսը այժմ ֆիթնեսի մոդել է և հանդես է գալիս որպես բոդիբիլդեր։
Նա հիանալի մարզավիճակում է։

Վիրահատությունից դեռ մեկ տարի չի անցել, իսկ նա այժմ նորմալ մարզվում է, բայց դեռևս բժիշկների հսկողության ներքո` մի կույտ հաբեր խմելով, քանի որ օրգանը իրենը չէ և իր մարմնի կողմից մերժումից խուսափելու համար ստիպված է հաբեր խմել:





























