Ներկայացնում ենք տնային պայմաններում պատրատվող դիմակ մազաթափության դեմ, որը պետք է օգտագործել շաբաթական 2 անգամ:
Արդյունքը շատ արագ նկատելի է լինում:
Դիմակ մազաթափության դեմ

Բաղադրիչները՝
- 1 ձու
- 1 հասած բանան
- 1 ճ. գ. մեղր
- 0,5 բաժակ գարեջուր
- 1-2 կաթիլ խնկունու կամ լավանդայի եթերայուղ
Պատրաստումը և կիրառումը՝
1. Տրորիր բանանը, ավելացրու մեղրը և խառնիր: Ավելացրու ձուն, գարեջուրը, ևս մեկ անգամ լավ առնիր:

2. Ստացված զանգվածը քսիր թաց մազերիդ և գլխամաշկիդ, թեթևակի մերսիր 5 րոպե: Լոգանքի գլխարկ հագիր, սրբիչ փաթաթիր և թող 40-60 րոպե:

3. Մազերդ լվա ինչպես սովորաբար:

Բանանը կալիումի և А, С, Е վիտամինների հարուստ աղբյուր է, որոնց կարիքն ունեն թուլացած մազարմատները:
Ձուն ևս շատ վիտամիններ է պարունակում (А, D, Е, В խմբի), որոնք օգնում են խթանել մազերի աճը, նաև լեցիտին, որն ամրացնում է մազերը և փայլ է հաղորդում:
Գարեջուրը հարուստ է В խմբի վիտամիններով, որոնք շատ լավ ամրացնում են մազարմատները:

Գարեջուրը նաև առողջացնում է գլխամաշկը՝ վերացնում է քորը, գրգռվածությունը, թեփը, նորմալացնում է ճարպի արտադրությունը:
Մեղրն ամրացնում, փափկեցնում, հագեցնում, խոնավեցնում է մազերը, արագացնում է աճը:
Եթերայուղերը մազերին երկար ժամանակով հաճելի բույր կտան և կօգնեն դադարեցնել մազաթափությունը:







