Ներկայացնում ենք մսով կարկանդակի հրաշալի բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
- 650 գ. խոզի մսի ֆարշ
- 6 ձու
- Շերտավոր խմոր
- 50 գ. մոցարելլա պանիր
- 15 գ. սխտոր
- 35 գ. մաղադանոս
- Աղ ըստ ճաշակի
- Սև աղացած պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստումը՝
1. Նախօրոք պատրաստիր ֆարշը և ձվերը: Պինդ խաշիր 4 ձուն:

2. Ֆարշին ավելացրու 1 հում ձուն, աղ և պղպե: Լվա, կտրտիր և ֆարշին ավելացրու մաղադանոսը, սխտորը: Լավ խառնիր:

3. Բարակ շերտերով կտրտիր մոցարելլան: Պետք կլինի այդպիսի մոտ 9 կտոր:

4. Սննդային մագաղաթի վրա դիր շերտավոր խմորի շերտ, վրան դիր ֆարշի կեսը:

5. Հարթեցրած ֆարշի վրա դիր պանրի 5 շերտ, հետո 4 խաշած ձվերը: Ձվերի վրա դիր պանրի մնացած շերտերը:

6. Մնացած ֆարշով ծածկիր ձվերով միջուկը:

7. Խմորի երկու ազատ մասերում 6 անկյունագծային կտրվածք արա: Ձևավորիր կարկանդակը՝ խմորին հյուսի ձև տալով:

8. Հարիր հում ձուն և լավ քսիր կարկանդակի վրա:

9. Պատրաստված կարկանդակը դիր մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, սպասիր կես ժամ, մինչև լրիվ պատրաստ լինի:

10. Այսպիսի տեսք կունենա կտրված կարկանդակը








