Սոցիոլոգները պնդում են, որ ներկայում մեծ թվով խելացի, գեղեցիկ և բարի կանայք տառապում են մենակությունից, միաժամանակ ոչ վառ արտաքինով և բնավորությամբ աղջիկները երջանիկ ամուսնություն են ունենում: Հոգեբաններն ասում են, որ տղամարդուն ողջ կյանքում կողքին պահելու համար պարտադիր չէ գեղեցիկ լինել և կարմիր դիպլոմ ունենալ: Ընդամենը պետք է կարողանալ հմտորեն կառավարել տղամարդուն՝ շատ լավ ուսումնասիրելով նրա բնավորության նրբությունները:
Ցուցադրեք տղամարդուն ձեր թուլությունը և ուժը՝ հերթագայելով դրանք. ամեն օր տարբեր եղեք, հանելուկային: Ուժեղ սեռին գրավում է անմատչելին և անսպասելին:
Անկախ եղեք նրանից ինչպես ֆինանսական, այնպես էլ զուտ կանացի հարցերում: Դադարեք անընդհատ հարցնել. «Դու սիրո՞ւմ ես ինձ»: Նա պետք է մտածի, որ դուք նրան ավելի պետք եք, քան նա ձեզ:
Գրանցվեք անգլերենի, սթրիփ-դանսի կուրսերին, հանդիպեք ընկերուհիների հետ, մի սևեռվեք միայն նրա վրա. դուք պետք է ապրեք սեփական հագեցած կյանքով: Տղամարդիկ սիրում են ինքնավստահ, նպատակասաց կանանց:

Հաճախակի պատրաստեք նրա համար համեղ ուտելիքներ: Ուժեղ սեռը սիրում է հետևել կանանց գազօջախի մոտ և համեղ ուտել:
Դարձեք նրա համար անփոխարինելի սիրուհի, անկողնում նախաձեռնող եղեք այնպես, որ նա երբեք ցանկություն չունենա մեկ ուրիշի մոտ գնալու:







