Արագ տեսողական թեստը կօգնի ձեզ բացահայտել բնավորության այնպիսի հատկություններ, որոնց մասին գուցե նախկինում չէիք մտածել։

Դինոզավր
Դուք ինքնավստահ մարդ եք, ով սովոր է գլուխը բարձր պահած քայլել կյանքում:
Դուք ժպիտով եք դիմադրում կյանքի դժվարություններին ու փորձություններին, երկար չեք կենտրոնանում ձախողումների վրա:
Դուք լավատես եք, ով չի հանձնվում նույնիսկ դժվար պահերին:
Հաճախ դուք տաքարյուն եք և չափազանց իմպուլսիվ:
Կարող եք անտեղի կատակել կամ ոչ միշտ բերանը փակ պահել:
Դուք ազնիվ եք և շիտակ, բայց հենց դա է երբեմն դաժան կատակ խաղում ձեզ հետ:

Քարանձավ
Եթե առաջին հերթին զբոսաշրջիկներով քարանձավը նկատեցիք, դա խոսում է այն մասին, որ դուք սովոր եք նույնիսկ աննկատ մանրուքներին ուշադրություն դարձնել, և խոսքը միայն կոնկրետ պատկերի մասին չէ:
Դուք տեսնում եք այն, ինչը կարող է մարդը փորձել թաքցնել «դիմակի» հետեւում` լինեն դրանք զգացմունքներ, հույզեր, թե ոչ լավագույն մտքերը:
Դուք ձեր զրուցակցին կարդում եք ինչպես գիրքը:
Միևնույն ժամանակ, դուք բավականին անվճռական ու ամաչկոտ մարդ եք, ով չի կարող ազատվել իր բարդույթներից:
Հաճախ, տարբեր մարդկանց հետ շփվելիս, խնդիրներ են առաջանում ձեզ մոտ։








