Արաբական աֆորիզմներ, որոնք կյանքի մասին կարևոր դասեր կտան Ձեզ

Հետաքրքիր

Արևելքը մի վայր է, որտեղ համադրվում են նեղ, գունավոր և կյանքով լի փողոցները, անապատի վառող արևը, կանանց տարօրինակ և գեղեցիկ զգեստները և խաղաղ ընթացող քարավանները։

Ձեզ համար հավաքել ենք արաբական իմաստության օրինակներ, որոնցում համատեղված են դարավոր գիտելիքները և բարոյական արժեքների ոսկե կանոնները։

Երբ խոսում ես, խոսքերդ պետք է լռությունից ավելի շատ բան ասեն։

Առյուծի գլխավորած ոչխարների բանակը կհաղթի ոչխարի գլխավորած առյուծների բանակին։

Սխալը հերքելը կրկնակի սխալ է։

Խելացին կհասկանա, եթե հուշեք, իսկ հիմարը կհասկանա, եթե հրահրեք։

Սեփական փորձը 7 անգամ ավելի կարևոր է, քան իմաստունների խորհուրդները։

Եթե զնդան ես դարձել, դիմացիր, իսկ եթե մուրճ ես, հարվածիր։

Ով անթերի ընկերներ է փնտրում, միայնակ է մնում։

Հնարավոր չէ հասկանալ ժամանակն առանց շարժման։

Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ղեկավարել ինքն իրեն։

Եթե վախենում ես, մի ասա, իսկ եթե ասել ես, մի վախեցիր։

Եթե հնարավոր չէ հասնել ամեն ինչի, դա դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել դրա մի մասից։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում