Ինչպես լվանալ շղարշանման վարագույրները (տյուլը)

Հետաքրքիր

Բարակ շղարշանման վարագույրներն և հաստ կտորից անթափանց վարագույրները տարբեր, բայց հատուկ խնամք են պահանջում։ Այսօր կպատմենք, թե ինչպես է պետք պահպանել տյուլը մաքուր և գեղեցիկ՝ նվազագույն ժամանակ և նյարդեր ծախսելով։

Ինչպես լվանալ շղարշանման վարագույրները (տյուլը)

Ինչպես լվանալ տյուլը

1. Թրջեք տյուլը 35-40 ջերմաստիճանի ջրում, ավելացրեք մոտ կես կիլոգրամ աղ։ Այն կփափկացնի կտորը և կհանի դեղնությունն ու կեղտը։ Այսպես թողեք 1-1,5 ժամ։

Ինչպես լվանալ շղարշանման վարագույրները (տյուլը)

2. Ողողեք տյուլը գոլ ջրում։ Հիշեք, որ բարակ, սպիտակ կտորների դեպքում չի կարելի տաք ջուր օգտագործել։

3. Թասի մեջ կրկին գոլ ջուր լցրեք և սպիտակեցնող փոշի ավելացրեք։ Լվացեք տյուլը, ողողեք, բայց մի քամեք։ Կրկին գոլ մաքուր ջուր լցրեք, քացախ ավելացրեք, 1 ճ.գ. մեկ լիտր ջրին. սա նրա համար է, որ տյուլը պսպղա։

Ինչպես լվանալ շղարշանման վարագույրները (տյուլը)

4. Կրկին միևնույն ջերմաստիճանի նոր ջուր լցրու, ջրի մեջ լողակ ավելացրու, այնպես, որ ջուրը թեթև երկնագույն երանգ ստանա։ Սրա արդյունքում տյուլը ճերմակափայլ կդառնա։

Ինչպես լվանալ շղարշանման վարագույրները (տյուլը)

Լվանալու այս տարբերակը հատկապես հարմար է հին, արդեն դեղնած վարագույրների համար։ Բայց եթե այն համեմատաբար նոր է, ապա առաջին կետից հետո այն կարելի է լվացքի մեքենա ուղարկել. միայն թե այն հատուկ տոպրակով լվացեք, որպեսզի չվնասվի։ Դելիկատ լվացքի ռեժիմը միացրեք 30 աստիճանի տակ։ Լվանալուց հետո տյուլը թափ տվեք (չքամեք) և միանգամից կախեք քիվից հենց այդ դիրքով չորանալու։

Ինչպես լվանալ շղարշանման վարագույրները (տյուլը)

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում