Երբեք մի կրեք այս հինգ իրերը. դրանք քայքայում են ձեր էներգետիկ դաշտը

Հետաքրքիր

Մեր զգեստապահարանին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում։ Չէ որ գեղեցիկ, սազական հագուստը ուշադրություն է գրավում դեպի մեզ, բարձրացնում է մեր ինքնագնահատականը, ցույց է տալիս անհատականությունը։

Պարզվում է, որ այդ ամենի հետ մեկտեղ, հագուստը նաև ազդում է մարդու էներգետիկ դաշտի վրա։ Նոր, գեղեցիկ, սազական հագուստը ուժեղացնում է էներգետիկ դաշտը և պաշտպանում է արտաքին բացասական ազդեցություններից։ Իսկ անհամապատասխան հագուստը, ընդհակառակը, քայքայում է մարդու էներգետիկ դաշտը։

Առաջարկում ենք պարզել, թե որ 5 իրերը չի կարելի կրել, որպեսզի դրանք ձեզ չվնասեն։

Երբեք մի կրեք այս հինգ իրերը. դրանք քայքայում են ձեր էներգետիկ դաշտը

1. Ուրիշի հագուստ

Կենսադաշտը չքայքայելու համար չպետք է հագնեք ուրիշի կրած հագուստը։ Ուրիշի հագուստը կրող մարդը կարող է նախկին տիրոջից ստանալ նրա դժբախտւթյուններն ու խնդիրները՝ սկսած հիվանդություններից և վերջացրած ընտանեկան անեծքներով։

2. Մահացածի իրեր

Ասում են, որ մահացածի հագուստն ընդհանրապես տանը պահել չի կարելի, իսկ կրել՝ առավել ևս։ Մահացածի հագուստ կրող մարդուն տարբեր անհաջողություններ են սպասում։ Դա կարող է աշխատանքային անհաջողություն լինել, ընկերների հետ վեճ կամ տարաձայնություններ ընտանիքում, հիվանդություններ և այլ անհաջողություններ։

3. Բացասական հիշողություններ առաջացնող իրեր

Ցանկացած իր, որին նայելիս ձեր գլխում տհաճ հիշողություններ են արթնանում, պետք է դեն նետել, որպեսզի այլևս այն ձեր աչքին չընկնի։ Հետևում թողեք վախերն ու հիասթափությունները, որպեսզի համարձակ և լիահույս առաջ շարժվեք դեպի ձեր երազանքը։

Երբեք մի կրեք այս հինգ իրերը. դրանք քայքայում են ձեր էներգետիկ դաշտը

4. Չափսով անհամապատասխան իրեր

Այս կետն առաջին հերթին վերաբերում է կոշիկին։ Քանի որ ձեր ինքնազգացողությունն ու առողջությունը կախված է նաև այն հանգամանքից, թե արդյոք հարմար կոշիկով եք քայլում։ Հագուստը նույնպես պետք է ճիշտ չափսով լինի։ Անհամապատասխան հագուստը, նույնիսկ եթե շատ գեղեցիկ է, ձեզ անհարմարություն կպատճառի և տանջանքներ, իսկ դա նշանակում է, որ նաև կքայքայի ձեր էներգետիկ դաշտը։

5. Անհամապատասխան գույնի հագուստ

Յուրաքանչյուր գույն իր մեջ իր էներգիան է կրում, որով լցվում է մարդն իր կամքից անկախ։ Օրինակ, կարմիր գույնի հագուստը սեքսուալություն, զգայականություն և հաջողություն է խորհրդանշում, կապույտի երանգները՝ մտավոր ակտիվությունն են խթանում և նպաստում են փողի ավելացմանը, դեղինը ուշադրություն է գրավում ձեր նկատմամբ։ Դրական էներգիա է տալիս նաև սպիտակ հագուստը։ Սևն ու մոխրագույնը մարդուն ավելի վճռական և տոկուն են դարձնում, միևնույն ժամանակ մարդը ավելի ճնշված և փակ է դառնում սև հագուստով։

Զգեստապահարանը պետք է բազմապիսի լինի, առանց այս կամ այն կողմ ուղղվածության։ Նման հավասարակշռությունը թույլ կտա ցանկացած իրավիճակում ձեզ հրաշալի զգալ։

Երբեք մի կրեք այս հինգ իրերը. դրանք քայքայում են ձեր էներգետիկ դաշտը

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում