Կիսաշրջազգեստը կնոջ կերպարը էլեգանտ և նրբագեղ է դարձնում։
Սակայն երբեմն աղջիկներն այնպիսի սխալներ են թույլ տալիս կիսաշրջազգեստ կրելիս, որ փչացնում են ամբողջ տպավորությունը։
Ոճաբանները կիսաշրջազգեստ կրելու ամենատարածված 7 սխալներն են ներկայացնում, որոնք պետք է հաշվի առնել։
1. Անհամապատասխան կոշիկ
Շատ կարևոր է ճիշտ կոշիկի ընտրությունը, որպեսզի կիսաշրջազգեստը գեղեցիկ երևա ձեր վրա։
Պետք է ղեկավարվել պարզ կանոնով. որքան երկար է կիսաշրջազգեստը, այնքան ավելի բարձր կարող է լինել կրունկը։
Մինիի դեպքում նախընտրելի է տափակ կրունկը։

2. Սխալ ընտրված վերև
Կարճ կիսաշրջազգեստը պետք է կրել ավելի փակ բլուզով, ավելի լայն ու երկար կիսաշրջազգեստը՝ լակոնիկ վերևով, իսկ նեղ, մարմինը գրկող կիսաշրջազգեստը՝ oversize սվիտերով։
3. Անհամապատասխան ներքնազգեստ
Կիսաշրջազգեստի տակից պետք է առանց կարերի մարմնագույն ներքնազգեստ հագնել։
4. Կիսաշրջազգեստի սխալ երկարություն
Պետք է միշտ հիշել, որ անկախ նորաձևության միտումներից՝ ցածրահասակ կանայք պետք է ծնկից վերև կիսաշրջազգեստներ կրեն, հակառակ դեպքում ոտքերը կարճ կերևան։

5. Անորակ կտորներ
Էժանագին կտորները ընդգծում են կառուցվածքի թերությունները և հազվադեպ են լավ երևում։
Ավելի ճիշտ է ամուր կտորներից կիսաշրջազգեստներ ընտրելը, որոնք կթաքցնեն ձեր կազմվածքի թերությունները։
6. Սխալ ընտրված ձև
Հաճախ աղջիկները ընտրում են կիսաշրջազգեստի ձևը՝ ելնելով նորաձևության միտումներից, և հաշվի չեն առնում իրենց կազմվածքի առանձնահատկությունները։
Սակայն կան նաև ունիվերսալ ձևվածքներ. տրապեցիա, A–սիլուետ, «արև»։

7. «Ոչ տեղին» կիսաշրջազգեստ
Ցանկացած հագուստ պետք է ընտրել, ելնելով այն հանգամանքից, թե դրանով դուք որտեղ եք հայտնվելու։
Գրասենյակի համար հարմար է մատիտ–կիսաշրջազգեստը, միդին կամ մաքսին։
Երեկույթին կարելի է ինչ որ վառ և թեթև բան հագնել. այստեղ երևակայությունը սահմաններ չունի։
Բայց իհարկե, կարևորն այն է, թե որքան լավ եք դուք ձեզ զգում կիսաշրջազգեստի մեջ, մնացածն այնքան էլ կարևոր չէ։







