Դուք սովորաբար կորցնում եք ձեր ինքնավստահությունը, եթե ձեր թողած առաջին տպավորությունը լավագույնը չէ:
Բայց չարժե դրա պատճառով կանգնեցնել կյանքը և խուսափել նոր մարդկանց հետ հանդիպումներևից:
Ներկայացնում ենք դրական տպավորություն թողնելու 7 ստուգված միջոցներ:
Զրուցեք վերելակում

Վերելակում կամ աստիճաններով գրասենյակ բարձրանալիս երկխոսություն սկսելը սեփական կարճ ռեզյումեն ներկայացնելու հիանալի հնարավորություն է:
Օգտագործեք ձեռքսեղմման 3 տեսակները

Գոյություն ունի ձեռքսեղմման 3 տեսակ. Ձեռքը վերևից՝ իշխանության նշան է, ձեռքը ներքևից՝ հնազանդության, ձեռքսեղմողների ձեռքերը հավասար են՝ սա ձեռքսեղմման ամենահարմար ձևն է ծանոթությունների ժամանակ:
Համադրեք գործնական հարաբերություններն անձնական կյանքի հետ

Եթե դուք երկխոսության մեջ մտնեք միայն անձնական կյանքի տեսանկյունից, ապա խիզախում եք անիրազեկ երևալ: Իսկ եթե ցույց տաք միայն ձեր մասնագիտական կողմը, ապա կերպարը հիշարժան չի լինի:
Կիսվեք ջերմությամբ

Մարդը սովոր է ջերմությունը կապել վստահության հետ:
Մի վախեցեք ցույց տալ ձեր թերությունները

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, մի վախեցեք սխալվելուց: Իսկ այն, ինչը դուք ձեր արտաքինի մեջ համարում եք թերություն, կարող է դառնալ ձեր ոճի գրավականը:
«Բեմադրեք» սպասվելիք հանդիպումը

Պատկերացրեք ձեր առաջին հանդիպումը: Փորձեք վերստեղծել սպասվելիք երկխոսությունը: Հարցեր պատրաստեք և մի փոքրիկ պատմություն ձեր մասին:
Աշխատեք իմիջի վրա

Դուք պետք է ցույց տաք, որ ունեք ճաշակի զգացում, ունեք ձեր եզակի ոճը: Նման մարդիկ ինքնուրույն և ինքնավստահ մարդու տպավորություն են թողնում:







