5 առօրյա սովորություն, որոնք ձեզ ստիպում են արագ ծերանալ

Հետաքրքիր

Ցավոք, ծերությունից ոչ ոք ապահովագրված չէ:

Այն սպառնում է բոլորիս և յուրաքանչյուրիս:

Սակայն կան այնպիսի առօրյա սովորություններ, որոնք արագացնում են այդ պրոցեսը:

Ձեզ ենք ներկայացնում 5 առօրյա սովորություն, որոնք ձեզ ստիպում են արագ ծերանալ:

#1 Դուք չեք օգտագործում արևապաշտպան քսուք

5 առօրյա սովորություն, որոնք ձեզ ստիպում են արագ ծերանալ

Անկախ նրանից՝ դուք արևայրուք եք ստանում, թե ոչ, մաշկն ամեն օր ենթարկվում է արևի ներազդեցությանը:

Բանն այն է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա և նպաստում վաղաժամ ծերացմանը, ուստի հարկավոր է արևապաշտպան քսուք օգտագործել:

#2 Չափից դուրս շատ եք շպարվում

Շպարի պարագաների չարաշահումը նույնպես բացասաբար է անդրադառնում մաշկի վրա և խթանում դրա ծերացումը:

#3 Դուք շարունակ բավականաչափ քուն չեք ստանում

5 առօրյա սովորություն, որոնք ձեզ ստիպում են արագ ծերանալ

Եթե անգամ մեկ գիշեր չեք քնում, հաջորդ օրը զգում եք, որ մաշկն այն տեսքը չունի:

Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչ է կատարվում քնի ռեժիմի սիստեմատիկ խախտման պարագայում: Սա նույնպես հանգեցնում է մաշկի վաղաժամ ծերացման:

#4 Շարունակական սթրես

Ոչինչ այնքան չի նպաստում մաշկի վաղաժամ ծերացմանը, ինչպես սթրեսն ու անհանգստությունը:

Փորձեք ինչ–որ հանգստացնող մերսումներ կամ մեդիտացիա՝ որպես սթրեսի և դրա հետևանքների դեմ պայքարի միջոց:

#5 Սնվում եք անառողջ սնունդով

5 առօրյա սովորություն, որոնք ձեզ ստիպում են արագ ծերանալ

Անառողջ սնունդը, ինչպիսիք են fast food–ը, ինչպես նաև որոշակի զովացուցիչ ըմպելիքներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում օրգանիզմի վրա:

Սա անդրադառնում է նաև մաշկի վրա՝ նպաստելով դրա վաղաժամ ծերացմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում