Սերն անկանխատեսելի է, բայց կանխատեսման թեստը կուրվագծի հարաբերություններում հնարավոր խնդիրները:
Էզոտերիկ մասնագետները մշակել են նկարներով թեստ–կանխատեսում։
Ուշադիր նայեք իշխաններով կոլաժին, ընտրեք այն մարդուն, ով ամենաշատը գրավեց ձեր հայացքը:

Ստորև կարդացեք, թե ինչ փորձություններ են սպասվում ձեզ սիրո մեջ։
Իշխան № 1

Ճակատագիրը զգուշացնում է հարաբերություններում հասունացող թյուրիմացության և սառնության մասին: Դուք ավելի ու ավելի եք հեռանում միմյանցից:
Երբեմն կասկածում եք զուգընկերոջ ճիշտ ընտրության հարցում: Եվ դա այն պատճառով, որ զգացմունքները խամրել են, հիշողությունները` պակասել:
Դուք պետք է ընդմիջում անեք ձեր հարաբերություններում: Ուղևորության գնացեք միայնակ, որպեսզի ժամանակ ունենաք հիշելու ձեր անցյալը, համեմատելու ներկայի հետ և խորհեք ձեր համատեղ ապագայի շուրջ:
Միգուցե խնդիրն ամենևին էլ ձեր զուգընկերը չէ, այլ ձեր զգացմունքները:
Իշխան № 2

Ճակատագիրը զգուշացնում է ձեզ հարաբերությունների մեջ սպասվող նենգության մասին: Միգուցե ձեր զուգընկերը ցույց տա իր իսկական մութ ԵՍը, կամ գուցե ձեզանից մեկը դավաճանության զոհ դառնա։
Ամեն դեպքում, դուք պետք է անցնեք ստի, դավաճանության, ցավի միջով…
Փորձությունները կա՛մ սիրո ոչնչացման պատճառ կդառնան, կա՛մ կթեժացնեն ձեր զգացմունքներն ամբողջ կյանքի համար։ Փորձեք չկտրել ուսից, այլ պարզեք արարքի դրդապատճառը:
Իշխան № 3

Ճակատագիրը նախազգուշացնում է, որ սիրո մեջ ամբարտավանության և ինքնահավանության համար տեղ չկա: Ձեր զուգընկերը իրավունք ունի իր սեփական մտքերը, զգացմունքներն ու կամքը ունենալու:
Դուք չպետք է ղեկը վերցնեք միայն ձեր ձեռքը և չհամաձայնեք նրա կարծիքի հետ: Ավելին, դուք չպետք է ինքներդ ձեզ իդեալական զուգընկեր հայտարարեք հարաբերությունների մեջ:
Ոչ բոլորն են սիրում հարաբերություններում ստրուկի դեր խաղալ: Զգացմունքները փրկելու համար փորձեք խոսել ձեր զուգընկերոջ հետ, քանի դեռ շատ ուշ չէ:
Իշխան № 4

Ճակատագիրը նախազգուշացնում է, որ ցանկացած տեսակի համբերություն և խոնարհություն սպառվում է:
Պետք չէ ձեր զուգընկերոջից թաքցնել դժգոհությունն ու գրգռվածությունը: Հարաբերությունները չպետք է անամպ ու ուրախ լինեն, դուք պետք է ամեն ինչի մասին խոսեք ձեր կեսի հետ:
Հակառակ դեպքում, ձեր զուգընկերը չի իմանա այն մասին, թե ինչը ձեզ դուր չի գալիս: Եվ բացասականի բազմամյա պահուստը շուտով կպայթի, ինչը կարող է բաժանման պատճառ դառնալ: Փորձեք բացվել ձեր զուգընկերոջ առջև նոր կողմից, միայն թե չտրվեք իմպուլսիվությանը:
Հարաբերությունների ցանկացած խափանում կարող է շտկվել փոխադարձ համաձայնությամբ: Եթե ինքներդ չեք կարող դա անել, դիմեք ձեր ընտանեկան խորհրդատուին։







