540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

Հետաքրքիր

Փոքրիկ Հեյլի Դիլոնը ծնվել է վաղաժամ` հղիության 23–րդ շաբաթում: Ծնվելուց հետո նա 7 րոպե չկարողացավ շնչել: Նրա քաշը կազմում էր ընդամենը 540 գրամ, իսկ ներքին օրգանները մաշկի միջով տեսանելի էին։

Այսօր մենք կպատմենք մի հիանալի պատմություն, որն ապացուցում է, որ հավատը և մայրական սերը կարող են հրաշքներ գործել:

«Երբ աղջիկս ծնվեց, նա կարծես ինչ–որ կարմիր այլմոլորակային լիներ: Նա զարգացման սաղմնային փուլում էր և բոլորովին նման չէր երեխայի, բայց մենք հավատում էինք, որ նա գոյատևելու է», – պատմում է աղջկա մայրը` Չերի Փրայսը։

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

Մայրը նույնիսկ չէր կարողանում նորածնին գրկել, նրան անմիջապես տեղավորեցին փակ տարրայի մեջ: Առաջին անգամ Չերին կարողացավ դիպչել դստերը միայն 18 օր անց:

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

Ինչպես կինն է պատմում, հղիության 20–րդ շաբաթում նրա մոտ սկսեց ծննդաբերական գործունեությունը։ Ընտանիքը գիտեր, որ Ուեյթ կղզում գտնվող Սենթ Մերիի հիվանդանոցը չի խնամելու նորածնին: Քանի որ, ըստ իրենց օրենքների, եթե երեխաները ծնվում են 25 շաբաթականից շուտ, նրանց չեն վերակենդանացնում և ճանաչում են որպես վիժում: Մինչև այս ժամանակահատվածը հղիությունը նույնիսկ չի պահպանվում, ենթադրվում է, որ տեղի է ունենում բնական ընտրություն:

Ընտանիքը որոշեց մեկնել Դարլինգտոն, որը գրեթե 500 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում իրենց տնից, հույս ունենալով գտնել մեկ այլ հիվանդանոց, որտեղ նրանց օգնություն ցույց կտային: Չերիի կծկումներն ուժեղացան, իսկ հետո ջրերն ամբողջովին հոսեցին, կինը պառկեց հիվանդանոց:

Ծննդաբերությունը տևել է երկու օր, աղջիկը ծնվել է կպած աչքերով, նրա մոտ ախտորոշվել է վաղաժամ ծնված երեխաների երրորդ աստիճանի ռետինոպաթիա: Երեխան կարող էր կորցնել տեսողությունը, բայց ցանցաթաղանթը, ինչ-որ հրաշքով, զարգացավ նորմալ վիճակում:

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

Ծնվելուց երեք ամիս անց ծնողները կարողացան իրենց դստերը տուն տանել:

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

Բժիշկներն ու ծնողները դա հրաշք են անվանում: Ո՞վ կհավատա, որ 23–րդ շաբաթում ծնված երեխան կարող է գոյատևել և այդպիսի գեղեցկուհի մեծանալ: Այժմ աղջիկը բացարձակ առողջ է և ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից:

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

540 գրամանոց վաղաժամ երեխան կարողացավ գոյատևել և արդեն մեծացել է: Սա իսկական հրաշք է

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում