Թեստ. Որոշում ենք բնավորությունը ըստ բթամատի ֆալանգի երկարության

Թեստեր

Հոգեբաններն ասում են, որ տվյալ թեստը ունակ է 100% ճշգրիտ նկարագրել մարդու բնավորությունը:

Կհամարձակվե՞ք այն անցնել:

Դե ուրեմն, նախքան սկսելը, նորից մանրակրկիտ նայեք նկարին և համեմատեք այն ձեր ձեռքի մատների հետ:

Թեստ. Որոշում ենք բնավորությունը ըստ բթամատի ֆալանգի երկարության

Ո՞ր տարբերակն է ձեզ հարմար:

Տարբերակ A

Թեստ. Որոշում ենք բնավորությունը ըստ բթամատի ֆալանգի երկարության

Ձեր ստորին ֆալանգը վերին մասի ուղիղ կես չափով մեծ է:

Ձեր տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում փոխվում է լույսի արագությամբ, դուք շատ կրքոտ և զգացմունքային անձնավորություն եք:

Մարդիկ գնահատում և հարգում են ձեզ ձեր անկեղծության և բարության համար, դուք հուսալի և լուրջ մարդու տպավորություն եք թողնում:

Դուք սովոր եք նախապես մտածել ձեր գործողությունների մասին, ուստի կասկածելի արկածները հաստատ ձեզ համար չեն:

Երբեմն դուք շատ պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ, և միևնույն ժամանակ, հանդուրժող ուրիշների հանդեպ։

Տարբերակ В

Թեստ. Որոշում ենք բնավորությունը ըստ բթամատի ֆալանգի երկարության

Երկու ֆալանգներն էլ մոտավորապես նույն չափն ունեն:

Դուք մի մարդ եք, որը գրեթե երբեք չի սխալվում, սովոր եք միշտ ապավինել ձեր սուր մտքին և խորաթափանց ինտուիցիային:

Ձեզ համար դժվար է հույզերը վերահսկողության տակ պահել, եթե զգում եք, ապա առանց մնացորդի:

Դուք սովոր եք լիարժեք ապրել, ինչպես ասում են, լիովին գնահատելով ձեր ապրած ամեն օրը: Դուք կյանքից վերցնում եք ամեն ինչ` ամբողջությամբ։

Տարբերակ С

Թեստ. Որոշում ենք բնավորությունը ըստ բթամատի ֆալանգի երկարության

Ստորին ֆալանգի չափը կրկնակի փոքր է վերին մասից:

Դուք ապրում եք ապագայի մասին մտքերով, միշտ ուշադիր պլանավորում եք ամեն ինչ:

Դուք ճշտապահ եք, վճռական և հուսալի, սովոր եք երբեք չխոստանալ այն, ինչը չեք կարող կատարել:

Դուք համառ ու աշխատասեր մարդ եք, իսկական կարիերիստ, ով անկախ ամեն ինչից հաջողության է հասնում:

Ավարտին եք հասցնում ձեռնարկված ցանկացած գործ։ Դուք ակնհայտորեն առաջնորդի որակներ ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում