Ներկայացնում ենք մաշկի 10 կոսմետիկ խնդիր, որոնք կարող եք լուծել սառույցի կտորներով:
1. Պզուկներ և բորբոքում
Սառույցը շատ լավ հանգստացնում է կարմրությունը և այտուցները, հատկապես եթե կիստոզային ուգրիներ ունեք: Այն նաև կարող է մեղմացնել ցավը և վերացնել կապտուկները: Սակայն զգույշ եղեք դեմքի այդ հատվածներում սառույցի կտորներ օգտագործելիս:
Սառույցի կտրոներն օգնում են նաև ալերգիկ ռեակցիայի դեպքում:
Պետք է խնդրահարույց մասը 10-15 րոպե մեղմորեն մերսել սառույցի կտորներով: Նաև կարող եք սառեցված ջրին ավելացնել ալոե վերա, նարինջ կամ կիտրոն:

2. Անփայլ մաշկ և մուգ շրջաններ աչքերի տակ
Սառույցը դեմքին վայրկենապես թարմ տեսք կտա: Պարզապես մաշկը սրբեք մեկ կամ երկու կտորով:
Աչքերի տակի մուգ շրջանակներից ազատվելու համար վարդաջուր եռացրեք, խառնեք բլենդերով մանրացված վարունգին, սառեցրեք սառցախցիկում:
Դա արեք ամեն առավոտ արթնանալուց անմիջապես հետո:
3. Մաշկի գերչորացում և այրվածքներ
Երբ անհարմարություն և չորություն զգաք, դեմքին սառույցի կտորենք քսեք:
Իսկ սառույցի կտորներն ալոե վերայի հետ արդյունավետորեն օգնում են արևային այրվածքների դեպքում:
Եթե ալոե վերա չկա, վարունգով կտորներ փորձեք:
4. Մաշկի լայնցած ծակոտիներ
Սառույցի կտորները փակում են ծակոտիները և նվազագույնի են հասցնում ավելորդ ճարպի արտադրությունը:
2 կտոր դրեք փափուկ կտորի մեջ և դեմքը մերսեք մինչև դրանց լրիվ հալվելը:
5. Աչքերի այտուցվածություն
Առանձնապես արդյունավետ են սառույցի կտորները կաթի կամ կանաչ թեյի հետ:
Փորձեք թարմ պատրաստված սուրճ սառեցնել: Կոֆենինն այտուցները վերացնելու հրաշալի հատկություն ունի:
Միայն հիշեք, որ սառույցի կտորներն աչքերի շուրջը չի կարելի երկար պահել. մաշկը բարակ է:

6. Բծեր մաշկի վրա
Ջրին բլենդերով մանրացված վարունգ կամ ելակ խառնեք: Սառեցրեք մինչև սառույց ստացվի:
Խառնուրդը դրեք դեմքին շաբաթական մեկ անգամ:
7. Թեփոտվածություն
Մաշկի տնային պիլինգի համար կարելի է կաթ սառեցնել:
Լրացուցիչ արդյունքի համար կարելի է վարունգ կամ հապալաս ավելացնել:
Այդպիսի սառույցի կտորները նաև վայրկենաբար ձգում են մաշկը:
8. Փայլող մաշկ
Սառնությունը զգալիորեն նվազենում է ենթամաշկային ճարպի արտադրությունը:
Սառույցի կտորներն օգտագործելուց հետո դեմքին խոնավեցնող քսուք քսեք: Ջուր սառեցնելիս կարելի է նաև անանուխ ավելացնել, որպեսզի մաշկը լրացուցիչ սառի:
9. Դիմահարդարվելու հետ կապված խնդիրներ
Դիմահարդարվելուց առաջ դեմքը սառույցի կտորներով սրբեք:
Սառնությունը ժամանակավորապես խցանում է ծակոտիները՝ դիմահարդարմանն օգնելով անթերի երևալ:
10. Մաշկի ժամանակավոր ծերացում
Սառույցի կտորները կօգնեն նաև նվազեցնել դեմքի արդեն առկա կնճիռները:
Սառույցի կտորներն արագ ձգում են մաշկը և օգնում պահել խոնավությունը:







