Բոլոր կանայք երազում են փայլուն և առողջ մազերի մասին:
Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որը կօգնի լուծել այս խնդիրն ու հասնել ձեր երազանքին:
Բաղադրատոմսը բնական բաղադրիչներից է պատրաստվում:
Բաղադրիչներից մեկը կարմիր սոխն է, որը հրաշալի է, երբ խոսք է գնում մազերի և գլխամաշկի առողջության մասին:
Միայն այն, որ սոխը հարուստ է ծծումբով, բավական է, որ հասկանաք, որ այս բանջարեղենը խթանում է կալոգենի արտազատումը, ինչը կարևոր է մազերի աճի համար:
Առաջին արդյունքները կտեսնեք մեկ ամիս կանոնավոր կերպով այս բաղադրատոմսն օգտագործելուց հետո:

Բաղադրություն
- 2-4 հատ սոխը կտրատեք և քամեք հյութը:
- Հյութը քսեք մազերին և զգուշորեն մերսեք:
- Թողեք հյութը մնա 15 րոպե:
- Եթե ժամանակ ունեք, կարող եք թողնել կես ժամ:

Դրանից հետո մազերը սովորականի պես լվացեք:
Ամսական երկու անգամ կատարեք այս գործողություն:
Այս բաղադրատոմսը շատ օգտակար է, այն ոչ միայն լավացնում է մազերի որակը, այլև վերականգնում է գլխամաշկը:







