Կյանքի ինչ-որ մի պահի, բախվելով զայրույթի, ցավի և դավաճանության հետ, մեզանից շատերը լրջորեն մտածում են վրեժի մասին։ Սակայն խելացի մարդիկ գիտեն, որ վիրավորանքին պատասխանելու շատ ավելի լավ միջոցներ կան։
Բանն այն է, որ նրանք ոչ թե չեն արձագանքում ցավին և հիասթափությանը, այլ պարզապես հուզական ինտելեկտի բարձր մակարդակի շնորհիվ այս մարդիկ կարողանում են կառավարել իրենց զգացմունքները և ճիշտ որոշումներ կայացնել։
Վրեժի ծարավին դիմադրելը չի նշանակում հրաժարվել արդարությունից։ Հենց այն պահից, երբ մենք մեր դրական կամ բացասական էներգիան ենք տիեզերք ուղարկում, կարման գործի է անցնում։
Իմանալով կարմայի ուժի մասին՝ խելացի մարդիկ գիտակցում են, որ վրեժը լավագույն պատասխանը չէ։ Եվ ահա դրա 7 պատասխանները․
1. Խելացի մարդիկ գիտեն, որ լավագույն վրեժը երջանիկ, առողջ և հաջողակ լինելն է։Ատելությունն ու զայրույթը մարդուն քայքայում են՝ զրկելով նրան երջանկությունից։ Փոխանակ այդ նեգատիվը ձեր կյանք թողնելու, փորձեք «վնասել» ձեր ախոյանին երջանիկ լինելով։ Ուրախացեք, գտեք ձեր սերը, կարիերա արեք․ մի խոսքով, ցույց տվեք, որ ուրիշի վատությունը որևէ կերպ չի խանգարում ձեզ առաջ շարժվել։
2. Նրանք հասկանում են, որ ժամանակակից հասարակությունում ամեն բան իմիջն է որոշումԵթե դուք վստահելի և ազնիվ մարդու իմիջ ունեք, դա կօգնի ձեզ հաջողության հասնել։ Բայց եթե դուք ատելությամբ և վրեժով լցված մարդու կերպար ընդունեք, դա կբերի աճի բացակայության և նրան, որ մարդիկ պարզապես կդադարեն վստահել ձեզ։
3. Նրանք խելացի կերպով են ընտրում իրենց մարտերըԱմեն մի վեճ ու տարաձայնություն չպետք է կոնֆլիկտի վերածվի։ Խելացի մարդը գիտի, թե երբ է պետք հետ քայլ անել։ Նա միշտ գիտակցում է, որ երբեմն ճիշտ լինելը առաջնահերթությունների ցուցակում գլխավոր կետը չէ։
4. Նրանք այդ էներգիան վերածում են «Ինչու եմ ես դա անում» հարցի պատասխանինՓոխանակ թույլ տան, որ զայրույթն ու հուսահատությունը կեղեքեն ներսից, խելացի մարդիկ օգտագործում են այդ էներգիան՝ վերածելով այն մոտիվացիայի, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։
5. Նրանք հասկանում են, որ վրեժը լուրջ հետևանքներ է ունենումՇատերն են պոռթկում և ցասման պահին ընտրում են վրեժը, առանց մտածելու, թե ինչի դա կարող է հանգեցնել։ Սակայն խելացի մարդիկ մեծ զսպվածություն են ցուցաբերում։ Նրանք հասկանում են, որ իրենց ցասումը կարող է ինչ-որ մեկին վնասել։ Այդ պատճառով նախքան գործելը, նրանք գնահատում են իրենց արարքների հնարավոր հետևանքները։
6. Նրանք հասկանում են, որ կարման ինքն ամեն բան իր տեղը կդնիԽելացի մարդիկ գիտեն, թե ինչպես է կառուցված աշխարհը, այդ պատճառով իրենց տհաճ վիճակի մեջ չեն գցում և էներգիան զուր չեն ծախսում։ Նրանք պարզապես հետքայլ են անում և թույլ են տալիս, որ կարման իր գործն անի։
7. Նրանք չեն կեղտոտում ձեռքերըԽելացի մարդիկ չեն կեղտոտում իրենց ձեռքերը և թույլ են տալիս, որ կարման ինքը լուծի իրավիճակը, և դա մեծ առավելություն է։ Նրանք չեն մտածում արդարության մասին կամ այն մասին, թե ինչպես վրեժը կազդի իրենց կյանքի վրա։ Նրանք ընդամենն անմեղ երրորդ կողմ են, որը հետևում է ամենին կողքից։