Պատրաստում ենք տորթ «Պանչո»

Խոհանոց

Եթե Դուք չեք սիրում երկար լինել խոհանոցում, բայց ցանկանում եք ինչ-որ բան պատրաստել շատ համեղ և արագ, ապա այս տորթը կփրկի Ձեզ:

Այս տորթը նրանցից է, որը չի կարող չստացվել:

Ձեզ ուղղակի անհրաժեշտ են 7 բաղադրիչներ, որոնք հաստատ կարող եք գնել մոտակա խանութից:

Պատրաստում ենք տորթ «Պանչո»

Բաղադրիչներ

1. Պատրաստի բիսկվիթ – 1 հատ

2. Թթվասեր – 1 լ

3. Շաքարավազ – 1/2 բաժակ

4. Պահածոյացված արքայախնձոր – 1 բանկա

5. Ընկույզ – 100 գ

6. Մուգ շոկոլադ – 50 գ

7. Վանիլին – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Վերցնել պահածոյացված արքայախնձորը (կտրատված քառակուսիների), ընկույզը մանրացնել բլենդերում, բիսկվիթը մանրացնել՝ մոտ 2 սմ կտորների:

2. Թթվասերը հարել, ավելացնել վանիլին և շաքարավազ և նորից հարել՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը: Կրեմի 1/3-ը դնել մի կողմ, իսկ մնացած կրեմի հետ խառնել բիսկվիթի կտորներն այնպես, որպեսզի յուրաքանչյուր կտորը պատվի դրանով:

3. Մեծ ափսեի մեջ տեղավորել 1 շերտ բիսկվիթ, վրան ավելացնել արքայախնձորի կտորները, հետո՝ ընկույզը: Եվ այդպես շերտը շերտի հետևից՝ նեղացնելով բուրգը:

4. Թթվասերային կրեմի մնացած մասով պատել բուրգը: Հալեցնել շոկոլադը, լցնել տորթի վրա և զարդարել ընկույզով:

5. Տորթը մոտ 1 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում, հետո 2 ժամ դնել սառնարան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում