«Չար մարդը ածուխի է նման, եթե չի կարողանում այրել, գոնե սևացնում է». Դմիտրի Նագիևի 15 սուր ցիտատները

Հետաքրքիր

Հայտնի դերասան և շոումեն Դմիտրի Նագիևը հայտնի է բրուտալ մաչոյի իր կերպարով։

Նրա փայլուն խելքը, անհավանական խարիզման և հումորի յուրահատուկ զգացումը նրա մասնակցությամբ ցանկացած գործողություն իսկական ֆեերիայի են վերածում։

Նագիևի բեմական կերպարի գաղտնիքն այն է, որ նա չի խաղում իր դերը։

Նա իրականում այնպիսին է, ինչպիսին կա։

• Շատ արարքներ ավելի բարոյական են թվում, եթե դրանց նայում ենք փող բռնած մատների արանքով։

• Չար մարդը ածուխի է նման, եթե չի կարողանում այրել, գոնե սևացնում է։

• Կյանքում սերը կարող է տղամարդուն դրդել ցանկացած հերոսության, բայց դրանք անիմաստ են դառնում, եթե կնոջ դուռը փակ է։

• Ասում են, որ ազնիվ զղջումը կարող է փոխարինել ցանկացած լավ արարքի։

• Երբեմն թակարդը չընկնելու լավագույն միջոցը ձևացնելն է, թե դու արդեն թակարդում ես։

• Եթե անկեղծ լինեմ՝ ես երկու կուռք ունեմ կյանքի երկու իրավիճակների համար․ երբ ես մարզասրահ եմ գնում, իմ կուռքը Տարզանն է, իսկ երբ ուտում եմ երեկոյան վեցից հետո՝ Սաշա Ցեկալոն։

• Եթե ես պատուհանից նետվեի ամեն անգամ, երբ ինչ որ բան ինձ մոտ չստացվեր, ես ողջ կյանքս պետք է թռիչքի մեջ անցկացնեի։

• Մենք հաճախ ենք բախվում նրան, որ շրջապատը մեզ չի հասկանում։ Բայց պետք չէ մտածել, թե այդ մարդիկ մեր դեմ են, ավելի շուտ նրանք պարզապես իրենց կողմից են։

• Եթե ձեզ համար բամբասանքը բաժանվելու առիթ է, մի բաժանվեք։ Եթե զգացմունքներն ավելի ուժեղ են, դա մի արեք։

• Աշխարհում մարդկային հիմարության անսպառ պաշարներ կան։

• Ընկերության մեջ, ինչպես և սիրո մեջ, մարդիկ երջանիկ են լինում, քանի որ չեն իմանում մտերիմի մասին ողջ ճշմարտությունը։

• Ասում են, որ ամուսնության տևողությունը հակադարձ համեմատական է հարսանիքի ծախսերին։

• Եթե մարդը ամեն ինչում թշնամանք է տեսնում, կա միայն մի միջոց նրան մի քիչ ավելի սիրալիր դարձնելու՝ սիրել նրան։

• Յուրաքանչյուր տղամարդու կյանքում երկու մարդ պետք է լինի․ դա ընկերն է և սիրած կինը, և ես չեմ հասկանում, թե ինչպես դրանք կարելի է համատեղել մեկ մարդու մեջ։ Բայց եթե ես դա չեմ հասկանում, չի նշանակում, թե դա հնարավոր չէ։

• Ռոմեոյի և Ջուլյետի ժամանակները վաղուց անցել են, իսկ ծնողներն առաջվա նման փորձում են լուծել երեխաների անձնական կյանքի խնդիրները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում