«Երջանկություն երկու փորձից հետո». ինչու են մարդիկ կյանքում միայն երեք անգամ սիրահարվում

Հետաքրքիր

Երկարատև հետազոտություններից հետո բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ իրենց ողջ կյանքի ընթացքում մարդիկ կարող են հինգ անգամ դասավորել իրենց հարաբերությունները։

Սակայն միայն երեք անգամ են նրանք կարողանում իրական սիրահարվել։

Գիտնականները, որոնց հետազոտությունների մասին է այսօր պատմում ենք, հարցման են ենթարկել 37 տարեկան 3000 տղամարդկանց և կանանց։

«Երջանկություն երկու փորձից հետո». ինչու են մարդիկ կյանքում միայն երեք անգամ սիրահարվում

Առաջին անգամ մարդիկ սիրահարվում են դեռևս դեռահասության տարիքում։ Նրանք իդեալականացնում են սիրելիին, օդային ամրոցներ են կառուցում։ Սա երազկոտ և ռոմանտիկ սեր է, որը բախվում է կյանքի դաժան իրականության հետ։ Կենցաղն ու կարծրատիպերը տարբեր փորձություններ են հրամցնում, որոնք էլ հարաբերությունները խզելու պատճառ են դառնում։

«Երջանկություն երկու փորձից հետո». ինչու են մարդիկ կյանքում միայն երեք անգամ սիրահարվում

Երկրորդ սիրահարվածությունը նման է ժամանակավոր հանգրվանի։ Այս հարաբերություններում մարդիկ բուժում են առաջին չստացված սիրո վերքերը։ Սա խաղաղ մի հանգրվան է, որն օգնում է ոտքի կանգնել և այլ կերպ նայել հարաբերություններին։ Նշենք, որ նման հարաբերությունները բավական եսասիրական են, քանի որ զուգընկերներից մեկն այս հարաբերությունները որպես ժամանակավոր տարբերակ է դիտարկում, բայց մյուսի համար ամեն բան շատ ավելի լուրջ է։ Հենց այդ պատճառով էլ այս հարաբերություններն ապագա չունեն։

«Երջանկություն երկու փորձից հետո». ինչու են մարդիկ կյանքում միայն երեք անգամ սիրահարվում

Սակայն երրորդ սիրահարվածությունը երկարատև և առողջ հարաբերությունների գրավական է դառնում։ Մարդը հիասթափվել է սիրո մեջ՝ ունենալով երկու անհաջող փորձ, նա չի հավատում, որ նոր հարաբերություններն ինչ–որ լավ բանի կբերեն։ Նա չի իդեալականացնում իր զգացմունքներն ու երկրորդ կեսին, դեր չի խաղում՝ սիրելիին պահելու համար։ Մարդը հարմոնիայի մեջ է ապրում, գնահատում է ներկան և փայփայում է իր հարաբերությունները։ Սա ուժեղ հոգևոր կապ է ստեղծում։ Հենց այդ պատճառով էլ նման հարաբերությունները հիմնված են վստահության վրա և լի են երջանկությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում