Հաց՝ առանց դրոժի. ամենաօգտակար հացի բաղադրատոմսը

Խոհանոց

Բաղադրիչներ

  • Տարեկանի ալյուր – 2.5 բաժակ
  • Յոգուրտ – 1 բաժակ
  • Մեղր – 0.125 բաժակ
  • Կաթ – 0.25 բաժակ
  • Սոդա – 1 թ/գ
  • Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
  • Աղ – 0.5 թ/գ
  • Քիմիոն – 0.75 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Թխման համար նախատեսված կաղապարը յուղապատել:

Ալյուրը խառնել սոդայի, փխրեցուցչի, աղի և քիմիոնի սերմերի հետ:

2. Առանձին թասի մեջ խառնել յոգուրտը, ջրիկ մեղրը և կաթը:

3. Յոգուրտային զանգվածը լցնել ալյուրի վրա և լավ խառնել:

Խմորը պետք է ստացվի պինդ և կպչուն: Լավ հունցել մի քանի րոպե:

4. Խմորը տեղավորել նախապատրաստած կաղապարի մեջ:

5. Խմորը դնել ջեռոցը և թխել 30 րոպե: Հետո իջեցնել ջերմաատիճանը մինչև 180 աստիճան և շարունակել թխել ևս 20 րոպե:

Մատուցել սառը վիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում