1. Հիշիր քո ուժի, ձեռքբերումների ու հաղթանակների մասին: Այնքան հաճախ ենք մենք մոռանում՝ ինչեր ենք հաղթահարել, ինչերի հասել ու վերջապես հաղթել։ Դրանց մասին ինքներդ ձեզ հիշեցնելն էգոիստություն չէ, դա անհրաժեշտություն է։
2. Այստեղ և հիմա: Բանն այն է, որ մեր ուղեղը հակված է ֆիքսել անցյալն ու ապագան, կենտրոնանալ դրանց վրա, մտածել, թե ինչ է կատարվել և ինչ կարող է կատարվել։ Ապրեք ներկա պահով։
3. Մշտական են միայն փոփոխությունները: Ժամանակակից հասարակությունում միակ մշտական բանը փոփոխությունն է։ Դա վատ չէ։
4. Դու անմարդաբնակ կղզում չես: Ձեր կողքին կան մարդիկ՝ պատրաստ օգնելու ձեզ։ Մենք բոլորս պետք է ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնենք, որ մեզ շրջապատում են նաև բարի մարդիկ, ովքեր միշտ պատրաստ են լսել և օգնել։
5. Ուշադրությունը կառավարում է էմոցիաները: Եթե որևէ բան այն չէ, կենտրոնացեք մեկ այլ բանի վրա, ձեր ուշադրությունն ուղղեք որևէ այլ տեղ. դա արդյունավետ տարբերակ է՝ ընտրելու էմոցիաներ ու կառավարելու դրանք։
6. Մի մոռացիր շարժվել: Կարող եք ձեզ լավ զգալ, միայն եթե շարժի մեջ լինեք։ Մեզնից շատերն ամբողջ օրն անցկացնում են գրասենյակում նստած։ Գնացեք փոփոխությունների, առաջ շարժվեք, մի դոփեք տեղում։
7. Ոչ մեկը կատարյալ չէ: Դե, մենք բոլորս էլ թերություններ ունենք։ Դա հիշեցում է այն մասին, որ մենք գոհ լինենք ինքներդ մեզնից, չթերագնահատենք մեզ, չհամեմատենք մյուսների հետ։
8. Այն ամենը, ինչ մեզ պետք է, սերն է: Ձեր կյանքում տեղ բացեք սիրո համար։ Այն կարող է գունավորել ամեն բան։



























