Պարզվում է՝ այն տղամարդիկ, ովքեր ամուսնանում են խելացի կանանց հետ, ավելի երկար են ապրում

Հետաքրքիր

Տղանե՛ր, մտածեք ձեր պատկերացրած իդեալական կնոջ կերպարի մասին, ում հետ կցանկանայիք ամուսնանալ: Արդյո՞ք խելացի լինելը անհրաժեշտ հատկանիշների թոփ 7-ում է: Միգուցե պետք է լինի:

Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ խելացի կինը կարող է երկարաձգել ձեր կյանքը և կանխել դեմենցիան (մարազմ, խելագարություն): Աբերդինի համալսարանի իրականացրած հետազոտության շրջանակներում քննության է առվել 2 միաձվային երկվորյակների առողջությունը և պարզվել է, որ խելացի կին ունենալը բավականին ծանրակշիռ գործոն է դեգենարատիվ հիվանդության դեմ պայքարում:

Նրանք պարզել են, որ այն տղամարդիկ, ովքեր ընտրել են խելացի կանանց, ավելի երկար և երջանիկ կյանքով են ապրում և ավելի քիչ են հակված Ալցհայմերի հիվանդությամբ և դեմենցիայով հիվանդանալ:

Ավելի վաղ պարզվել էր, որ խաչբառեր լուծելը և միտքն աշխատացնող այլ խաղեր խաղալն օգնում է կանխել դեմենցիան և Ալցհայմերի հիվանդությունը: Հավանաբար խելացի կինն, ով շարունակ ամուսնուն մարտահրավերներ է նետում, նմանատիպ էֆեկտ է ունենում:

Այսպիսով կոչ է արվում թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց կնոջ խելացի լինելն ավելի արժևորել, քան գեղեցիկ արտաքինը:

Սա ֆեմինիստական տարր է, որը հասկանալի է շատերին: Այն աղջիկները, ովքեր ավելի շատ հպարտանում են իրենց խելքով, ավելի ինքնուրույն և անկախ են: Իսկ այն տղաները, ովքեր ունակ են դա ընկալելու, ավելի լավ հարաբերություններ են կառուցում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, աջակցում են իրենց կանանց և լավ դաստիարակում իրենց դուստրերին:

Այսպիսով՝ կին ընտրելիս հորդորում ենք ուշադրություն դարձնել նրա IQ-ին, սա առաջին հերթին կարևոր է ձեզ, ապա՝ նաև հասարակության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում