Արաբական իմաստուն մտքեր, որ կստիպեն ձեզ մի պահ կանգ առնել և մտածել

Հետաքրքիր

Երբ խոսում ես, խոսքերդ պետք է ավելի արժեքավոր լինեն, քան լռությունը:  Ոչխարների խումբը, որին առաջնորդում է առյուծը, կհաղթի առյուծների խմբին, որին առաջնորդում է ոչխարը:

Սխալները հերքելը կրկնակի սխալ է: Խելացին կհասկանա, եթե աչքով տաս, հիմարը` եթե հրես:

Իմաստուն կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղն այն ամենից, ինչ նրան ասում է ամուսինը: Քամիները նավերի ուզած ուղղությամբ չեն փչում:

Նա, ով փնտրում է անթերի ընկերոջ, ընդմիշտ միայնակ կմնա: Եթե քո հոգում դեռ մնացել է գոնե մեկ ծաղկած ճյուղ, նրա վրա անպայման կնստի մի երգող թռչուն:

Հպարտությունը հաղթահարելով մարդը դառնում է հաճելի, զայրույթը հաղթահարելով՝ երջանիկ, կիրքը հաղթահարելով՝ հաջողակ, իսկ ժլատությունը հաղթահարելով՝ երջանիկ մարդ: Լավագույն ղեկավարը նա է, ով կարողանում է ինքն իրեն ղեկավարել:

Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր: Մի բացիր այն դուռը, որն ի վիճակի չես փակելու:

Այն տղամարդիկ, ովքեր չեն ներում կանանց փոքրիկ թերությունները, երբեք չեն վայելի նրանց գերագույն արժանիքները: Եթե գաղտնիքդ վստահում ես քամուն, մի նեղացիր, եթե նա այն պատմի ծառերին: Դուք շարունակելու եք ներել նրան, ում սիրում եք այնքան ժամանակ, միչև չսկսեք ատել նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում