Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Խոհանոց

Չնայած բարձր կալորիականությանը՝ մայոնեզը չի կարելի վնասակար մթերք անվանել, սակայն մեծ քանակությամբ արհեստական հավելումների պատճառով խանութներում վաճառվող մայոնեզը կասկածելի համվավ է ձեռք բերել։

Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Այսօր տնական մայոնեզի 5 տարբեր բաղադրատոմսեր ենք առաջարկում, որոնք բնական են, ավելի համեղ և ավելի նուրբ համով։

Մի քանի խորհուրդ, նախքան պատրաստմանն անցնելը․

• Ձվերը և մյուս բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն։

• Մայոնեզը պատրաստեք արևածաղկի ձեթով կամ արևածաղկի և զեյթունի ձեթի խառնուրդով։ Միայն զեյթունի ձեթ օգտագործելու դեպքում այն դառնահամ կլինի։

• Հարեք ձեռքի բլենդերով՝ առավելագույն արագության վրա։

• Եթե սոուսը չի պնդանում, մի քիչ ավել բուսայուղ ավելացրեք, քան գրված է բաղադրատոմսում։

Տնական պրովանսալ

Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Բաղադրիչներ

• 1 բաժակ բուսայուղ

• 0,5 ճ․գ․ շաքարավազ

• 1 ձու

• 1 թ․գ․ ռուսական մանանեխ

• 2 թ․գ․ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

1. Տարայի մեջ լցրեք բուսայուղը, ձուն, մանանեխը, աղն ու շաքարավազը։

2. Բլենդերով հարեք մինչև համասեռ զանգված դառնալը։

3. Երբ մայոնեզը ցանկալի խտության դառնա ավելացրեք լիմոնի հյութն ու նորից հարեք։

Քացախով մայոնեզ՝ առանց մանանեխի

Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Բաղադրիչներ

• 2 ձվի դեղնուց

• 0,5 թ․գ․ աղ

• 0,5 թ․գ․ շաքարավազ

• 0,5 թ․գ․ 9%-նոց քացախ

• 150 մլ բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Դեղնուցները լցրեք բլենդերի բաժակի մեջ, ավելացրեք աղը, շաքարավազն ու քացախը։

2. Ավելացրեք բուսայուղը, բլենդերն իջեցրեք տարայի հատակին և 2 րոպե հարեք։

3. Երբ սոուսը սկսի պնդանալ, բլենդերը վերև ներքև անելով շարունակեք հարել։

Կաթով մայոնեզ՝ առանց ձվի

Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Բաղադրիչներ

• 150 մլ կաթ

• 300 մլ․ բուսայուղ

• 2-3 թ․գ․ մանանեխ

• 0,5 թ․գ․ աղ

Պատրաստման եղանակը

1. Կաթն ու բուսայողը լցրեք բլենդերի բաժակի մեջ։

2. 30 վայրկյան հարեք զանգվածը, մինչև որ կպնդանա։

3. Ավելացրեք մանանեխը, լիմոնի հյութը և շարունակեք հարել մինչև համասեռ զանգված դառնալը։

Թթվասերով ւ եփած դեղնուցներով մայոնեզ

Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Բաղադրիչներ

• 4 խոշոր ձու

• 1,5 թ․գ․ աղ

• 1 թ․գ․ շաքարավազ

• 400 մլ բուսայուղ

• 1 ճ․գ․ 9%-նոց քացախ

• 2 թ․գ․ ռուսական մանանեխ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը պինդ խաշեք և սառեցրեք։

2. Դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից։

3. Դեղնուցները լցրեք բլենդերի բաժակի մեջ, ավելացրեք աղը, շաքարավազը և պատառաքաղով ճմռեք։

4. Ձվերին ավելացրեք բուսայուղի կեսը և հարեք մինչև համասեռ զանգված կդառնա։

5. Երբ զանգվածը սկսի մայոնեզի վերածվել, անջատեք բլենդերն ու ավելացրեք քացախը և լավ խառնեք։

6. Բարձր արագության վրա շարունակեք հարել բարակ շիթով ավելացնելով բուսայուղը, վերջում ավելացրեք մանանեխը և լավ խառնեք։

7. Մայոնեզը լցրեք սննդային կոնտեյների մեջ և կես ժամով դրեք սառնարանը։

8. Պահեք 2 օրից ոչ ավել, միայն սառնարանում։

Կտավատի սերմերով մայոնեզ

Մայոնեզի պատրաստման հինգ տարբեր եղանակ

Բաղադրիչներ

• 2 ճ․գ․ կտավատի ալյուր

• 60 մլ ջուր

• 125 մլ բուսայուղ

• 1-2 թ․գ, լիմոնի հյութ

• Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Պատրաստեք կտավատի ալյուրը։ Դրա համար աղացով կամ բլենդերով մանրացրեք կտավատի սերմերը։

2. Ավելացրեք ջուրը և դրեք ցածր կրակին, անընդհատ խառնելով, մինչև կպնդանա։

3. Թողեք որ սառչի։

4. Ավելացրեք շաքարավազն ու աղը և հարեք բլենդերով՝ աստիճանաբար ավելացնելով բուսայուղը։

5. Երբ խառնուրդը կրեմային դառնա, ավելացրեք լիմոնի հյութն ու մանանեխը։

Պատրաստի տնական մայոնեզը պահվում է սառնարանում, փակ տարայի մեջ, ո ավել քան 4-5 օր։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում