Շատերը հրաժարվում են սպիտակ կոշիկ գնելուց, քանի որ այն շատ արագ է կեղտոտվում:Առաջարկում ենք սպիտակ կոշիկները մի քանի րոպեում մաքրելու միջոցներ:1. Գործվածքով սպորտային կոշիկների և կեդերի մաքրումԱյն պետք է լվալ՝ կարելի է ձեռքով կամ լվացքի մեքենայով: Ձեռքի լվացքի համար ավելի լավ է՝ սպիտակ իրերի համար նշումով լվացքի փոշի կամ տնտեսական օճառ ընտրել:
Կոշիկը կես ժամով թրջեք օճառի լուծույթի մեջ, հետո ձեռքով լվացեք՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կեղտոտ մասերին: Կոշիկները մեքենայով լվալու համար ընտրեք սպորտային կոշիկի կամ նուրբ գործվածքների լվացքի ռեժիմ:Լվացքի մեքենայի մեջ չի կարելի դնել կոշիկը, որը փխրուն բաղադրիչներ ունի: Քուղերը և ներդիրները պետք է առանձին լվալ:2. Կաշվե սպորտային կոշիկների մաքրումՆախ հանեք քուղերը և ներդիրները:
Խոնավ կտորով մաքրեք փոշին: Սպունգի վրա օճառ արեք և սրբեք կոշիկի կեղտոտ մասերը:Բծերից հաստատ ազատվելու համար պետք է միջոց պատրաստել կաթով և կարտոֆիլի օսլայով՝ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված միջոցը պետք է քսել կաշվե մակերևույթին, մի քիչ շփել ատամի խոզանակով և սրբել մաքուր կտորով:3. Տեղային բծերի մաքրումԿոշիկի կեղտը շատ լավ մաքրում է 1/4 թ. գ. կերկարի սոդայի և 1 կաթիլ կիտրոնի հյութի խառնուրդը: Նաև կարելի է սովորական ատամի մածուկ օգտագործել, գլխավորը՝ այն գունավոր բաղադրիչներ չունենա:4. Ներբանի մաքրումՄուգ գծերից ազատվել կօգնեն սովորական գրենական ռետինը, մելամինե սպունգը:Սպիտակ կոշիկի խնամքը դժվար չի լինի այն անմիջապես մաքրելու դեպքում, պետք չէ մաքրումը հետաձգել: