Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Հետաքրքիր

Նորածին փոքրիկն անօգնական մի արարած է թվում, որը մեծերի անընդհատ խնամքի կարիքն ունի։ Դա իհարկե ճիշտ է։ Սակայն պարզվում է նաև, որ նորածինը շատ ավելին է կարողանում անել, քան մեզ թվում է։

Նորածինների համի զգացողությունն ավելի ուժեղ է, քան մեծերինը

Նորածնի բերանի և քիմքի լորձաթաղանթի վրա համային ռեցեպտորները 30 հազար են, ի տարբերություն մեծահասակների, որոնց մոտ այդ թիվը 10 հազար է։ Լպստելով առարկաները, նրանք զգում են ոչ միայն համը, այլև առարկայի մասին ավելի մեծ տեղեկատվություն են ստանում։

Երեխան կարող է վերականգնել մոր ներքին օրգանները

Գիտնականները նկատել են, որ սրտամկանի թուլություն ունեցող կանայք, ծննդաբերությունից հետո իրենց ավելի լավ են զգում։ Իսկ դրա համար պետք է շնորհակալ լինել արգանդում գտնվող երեխային, որը պորտի ցողունային բջիջների օգնությամբ վերականգնում է մոր հիվանդ օրգանները։ Դա վերաբերում է նաև մոր վնասված երիկամներին, թոքերին, ուղեղին, որտեղ հայտնաբերվում են սաղմի բջիջներից։ Այդպես պտուղը փորձում է վերականգնել մոր օրգանիզմը, որպեսզի ինքն էլ կարողանա ապրել։

Որոշ նորածիններ քնում են կիսաբաց աչքերով

Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Բժիշկներն ասում են, որ վախենալ պետք չէ և, որ այդ դեպքում երեխան արագ քնի փուլում է գտնվում, որում նրանք անցկացնում են քնի 50 %-ը, ի տարբերություն մեծահասակների, որոնց մոտ այդ փուլը քնի 25 տոկոսն է կազմում։

Նորածինները չեն քրտնում և լաց են լինում առանց արցունքների

Կյանքի առաջին շաբաթների ընթացքում նորածիններն առանց արցունքների են լաց լինում և չեն քրտնում։ Սրա պատճառը արցունքաբեր ուղիների և քրտնագեղձերի չզարգացածությունն է, որոնք զարգանում են ծնվելուց միայն մի քանի շաբաթ անց։

Նոր ծնված երեխաները կարողանում են որսալ իրենց մոր ջերմային ազդանշանները

Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Եթե ծնվելուց անմիջապես հետո երեխային մոր կրծքին դնեն, նա կսողա դեպի պտուկը և կսկսի կաթ ուտել։ Երեխայի շրթունքների ջերմաստիճանն ավելի ցածր, քան մոր կրծքինը։ Դրա շնորհիվ նրանք կարողանում են որսալ և գտնել սնունդի աղբյուրը։

Նորածնի ուղեղում նեյրոնային կապերն ավելի շատ են, քան մեծահասակի մոտ

Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Երեխաները ծնվում են գլխուղեղում 100 միլիոն նեյրոնային կապերով» Դա 2 անգամ ավել է քան մեծահասակների մոտ։ Այնպես որ, ինչ-որ տեղ, երեխաները մեծերից ավելի շատ են մտածում․ կյանքի 1-ին տարում նրանք հսկայական քանակությամբ ինֆորմացիա են յուրացնում դրա շնորհիվ։

Երբ մեծահասակը մրսում է, նա դողում է, նորածինը՝ ոչ

Նորածինները չեն դողում, եթե մրսում են։ Նրանք ջերմակարգավորման յուրահատուկ ձև ունեն․ փոքրիկ մարդու օրգանիզմի 5%-ը յուղային բջիջներն են գրավում, որոնք պաշտպանում են նորածնին սառչելուց, այդ պատճառով նրանք ավելի քիչ զգայուն են ցրտի նկատմամբ, քան մեծահասակները։

Երեխաները երբեմն փոխում են աչքերի գույնը, բայց դա ոչ բոլորի մոտ է տեղի ունենում

Որոշ երեխաներ ծնվում են երկնագույն կամ կապույտ աչքերով, բայց դա երկար չի տևում։ Գունային մելանին պիգմենտը մեր օրգանիզմում անմիջապես չի արտադրվում։ Ծնողները միայն կարող են ենթադրել, թե ինչ գույնի կլինեն երեխայի աչքերն արդեն մի քանի ամիս անց։ Սակայն, օրինակ, շագանակագույն աչքերի դեպքում գույնն անփոփոխ է մնում, մելանինը այս դեպքում բավարար քանակությամբ է օրգանիզմում։

Նորածինները ղեկավարում են մորը քիմիական ազդակների միջոցով

Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Բնությունն այնպես է կառուցված, որ երեխաներն ուղիղ կերպով ազդում են մոր ուղեղի հաճույքի կենտրոնների վրա։ Երբ մայրը երեխայից հոտ է քաշում, բարդ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Արյան մեջ դոֆամին է արտադրվում, որը պատասխանատու է հաճույքի համար։ Նույն բավարարվածության զգացողությունն ենք մենք ունենում, երբ համեղ բան ենք ուտում, կամ ջուր ենք խմում, երբ ծարավ ենք։

Մինչև որոշակի տարիքը երեխաները չեն վախենում բարձրությունից

Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Գիտնականներն ասում են, որ մինչև 9 ամսականը երեխաները չեն վախենում բարձրությունից ընկնելուց։ Վախը գալիս է այն ժամանակ, երբ նրանք արդեն սկսում են սողալ։ Դրա պատճառը ինֆորմացիայի պակասն է երեխաների մոտ։ Երբ երեխան տեղում պառկած է, աշխարհը նրա համար կայուն է և կանխատեսելի, այդ պատճառով վախն էլ բացակայում է։

Բոլոր երեխաները ոսկի են, բառի բուն իմաստով

Փոքր քանակությամբ ոսկի կա հողում, ջրում, բույսերում և անգամ մարդու մարմնի մեջ։ Միջինում յուրաքանչյուր մարդու մարմնում 0,2 մգ մաքուր ոսկի կա։ Սակայն երեխաների մազերում ոսկու խտությունը երկու անգամ ավել է, քան երկնակեղևում։ Մասնագետները գտնում են, որ դրա պատճառը կրծքով կերակրումն է, իսկ 3 ամսականում արդեն ոսկու պարունակության մակարդակը կարգավորվում է։

Երեխաների կեսի մոտ ծնվելիս յուրահատուկ նշաններ են լինում դեմքի վրա

Նորածինների 12 հատկություն, որոնց մասին շատերս չգիտենք

Աչքերի մոտ, ծոծրակին հաճախ կարմիր նշաններ են ունենում նորածինները։ Ժողովուրդը դրանց հաճախ «հրեշտակի համբույր» է անվանում։ Այդ լաքաներն ավելի ցայտուն են արտահայտվում, երբ երեխան լաց է լինում։ Դրանք լայնացած արյունատար անոթներն են, որոնք երեխայի առողջության համար վտանգ չեն ներկայացնում և հիմնականում ժամանակի հետ անցնում են։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում