Երբեմն այնքան դժվար է լինում նախաճաշ պատրաստելը, որ և՛ արագ լինի, և՛ կշտացնող ու համեղ։
Նման դեպքերում օգնության է հասնում պանրով ռուլետը, որի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում Positive-ը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են․
- 500 գրամ հավի փափկամիս
- 180 գրամ պինդ տեսակի պանիր
- 4 ձու
- 2-3 ճ․գ․ ալյուր
- 3 ճ․գ․ թթվասեր
- Ոչ մեծ գլուխ սոխ
- Համեմունքներ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերեք խորը թասի մեջ։

2. Պանրի վրա կոտրեք ձուն, ավելացրեք ալյուրը, թթվասերը, համեմունքները։ Լավ խառնեք։

3. Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռեք և բուսայուղ քսեք։

4. Պանրային զանգվածը լցրեք յուղաթղթի վրա և հնարավորինս համաչափ տարածեք։ Թխեք 180 աստիճանի տակ մոտ 15 րոպե։

5. Հավի միսը աղացեք, սոխը մանր կտրատեք և ավելացրեք խճողակին, աղ, սխտոր և համեմունքներ արեք, խառնեք։

6. Խճողակը զգուշությամբ տարածեք պանրի զանգվածի վրա՝ հենց տապակի մեջ։

7. Ռուլետի նման փաթաթեք։ Յուղաթղթի վրայից 2 տակ փայլաթիթեղ փաթաթեք։ Ստացված «կոնֆետը» թխեք մոտ մեկ ժամ 180 աստիճանի տակ։

8. Ռուլետը կտրատեք և մատուցեք տաք վիճակում։








