Ժպտալ, շնչել, չշտապել․ մեր մտածելակերպին մարտահրավեր նետած վանականը

Հետաքրքիր

Թիթ Նաթ Հանը մեր ժամանակների մեծագույն հոգևոր բուդդիստական առաջնորդներից է։

Նա ձեն բուդդիստական վանական է, ծնվել է 1926 թվականին Վիետնամում: Բուդդիստական մեդիտացիայի կենտրոնի վանահայր է, ավելի քան 100 գրքի հեղինակ:

Զբաղվում է բարեգործությամբ և սոցիալական գործունեությամբ: Դասավանդել է առաջատար ամերիկյան համալսարաններում:

Նրա թեկնածությունն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի: 2014 թվականին աշխարհի 100 ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդների ցանկում եղել է 4-րդը (Դալայ Լամայից, Էկհարտ Տոլլեյից և Հռոմի պապ Ֆրանցիսկից հետո):

Թիթ Նատ Հանը տարբեր թեմաներով բեսթսելերների հեղինակ է։ Նա հավատում է, որ մեր աշխարհի, ինչպես և մեր սեփական խնդիրները լուծելու համար մենք պետք է յուրացնենք «խորը ուշադրության» արվեստը։

Ժպտալ, շնչել, չշտապել․ մեր մտածելակերպին մարտահրավեր նետած վանականը

Կյանքի մասին՝ ներկայումս

«Մենք բոլորս ապրում ենք ոչ թե անցյալում կամ ապագայում, այլ ներկայում»։

«Մեր բոլորի ներսում արդեն ցանված է գիտակցության սերմը։ Մեր խնդիրն այն աճեցնելն է»։

«Ամեն ակնթարթ մենք ավելի շատ հնարավորություն ունենք, քան մեզ թվում է»։

«Մեդիտացիան խնամք է ոչ միայն ձեր հոգու, այլ մարմնի նկատմամբ»։

«Խմեք ձեր թեյը դանդաղ ու պատկառանքով, կարծես դա առանցքն է, որի շուրջը պտտվում է երկիրը՝ դանդաղ, հավասարաչափ և առանց շտապելու՝ ապագային ընդառաջ»։

«Իմ գործողությունները միակ բանն է, որ ինձ է պատկանում»։

«Եթե մենք մեզ հավատարիմ չլինենք և չապրենք ներկայով, ամեն բան բաց կթողնենք»։

Երջանկության, խաղաղության ու սիրո մասին

«Եթե դուք ինչ որ մեկին սիրում եք, լավագույնը, որ կարող եք նրան առաջարկել, ձեր ներկայությունն է, այլապես ինչպես կարելի է սիրել, եթե դուք նրա հետ չեք»։

«Չկա երջանկության ճանապարհ, ճանապարհն ինքը երջանկությունն է»։

«Դուք պետք է այնպես սիրեք, որ մարդը, ում սիրում եք, իրեն ազատ զգա»։

«Մենք բոլորս պետք է սովորենք ապրել, լիաթոք շնչելով, և լինել միևնույն ժամանակ հանգիստ, երջանիկ ու ազատ»։

«Համբերությունն իսկական սիրո նշան է։ Եթե դուք իրոք ինչ-որ մեկին սիրում եք, ապա ավելի համբերատար եղեք նրա նկատմամբ»։

«Բաց թողնելու կարողությունը մեզ ազատություն է նվիրում, իսկ ազատությունը երջանկության միակ պայմանն է։ Եթե սրտի խորքում դուք առաջվա պես ինչ ոև բանից կառչում եք (բարկություն, տագնապ, ունեցվածք), ապա ազատությունն անհնարին է»։

Շփման և փոփոխությունների մասին

«Մարդիկ դժվարությամբ են բաց թողնում իրենց ցավը։ Անորոշության նկատմամբ վախը ստիպում է նրանց նախընտրությունը տալ իրենց արդեն ծանոթ տառապանքներին»։

«Մեր սեփական կյանքը մեր ուղերձը պետք է դառնա»։

«Հույսը կյանքում շատ մեծ դեր է խաղում, քանի որ կարող է ներկա պահն առավել թեթև դարձնել։ Եթե մենք հավատում ենք, որ վաղն ավելի լավ է լինելու, կարողանում ենք հաղթահարել դժվարությունները»։

«Այն, որ դուք ողջ եք, հնարավոր է դարձնում բացարձակ ամեն բան»։

«Լսելով և ուշադրություն դարձնելով մեր ներքին տառապանքներին, մենք այդպիսով լուծում ենք մեր խնդիրների մեծ մասը, որոնց հետ բախվում ենք»։

«Որպես կանոն, երբ մենք լսում կամ կարդում ենք որևէ նոր բան, անմիջապես համեմատում ենք դա մեր գաղափարների հատ։ Եթե դրանք համընկնում են, մենք ընդունում ենք դրանք և ասում, որ դա ճիշտ է։ Եթե ոչ՝ մենք դրանք սխալ ենք համարում։ Եվ յուրաքանչյուրի դեպքում էլ մենք ոչ մի նոր բան չենք իմանում»։

«Զգացմունքները գալիս ու գնում են, ինչպես ամպերը քամոտ երկնքում։ Իմ խարիսխը գիտակցված շնչառությունն է»։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում