Ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար երջանիկ լինելը

Հետաքրքիր

«Խելացի մարդը գիտի ամեն ինչ, բացի նրանից, թե ինչը կարող է իրեն օգուտ բերել։ Երջանիկը գիտի հենց այն, ինչն իր համար ամենալավն է»,- Էռնեստ Հեմինգուեյ։

Հաճախ ինտելեկտը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։

1. Խելացիները չափազանց բարձր չափորոշիչներ ունեն

Չափորոշիչներ ունենալը վատ չէ, դա օգնում է չշեղվել երջանկության ու հաջողության տանող ճանապարհից։ Սակայն չափազանց բարձր չափորոշիչները կարող են խնդիր դառնալ, քանի որ այդ չափորոշիչներին բավարարելն այնքան էլ հեշտ չէ և նրանք մշտապես հիասթափություն են ապրում կյանքի բոլոր ոլորտներում։

2. Խելացի մարդիկ հաճախ չեն ընդունում իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան իրականում, այլ կենտրոնանում են նրա վրա, թե ինչպիսին դրանք պետք է լինեն։

Եթե դուք երջանկության վիճակում եք, ապա ձեր ուղեղն ամբողջովին ներկայում է գտնվում։ Ձեր ուշադրությունը լիովին կենտրոնանում է նրա վրա, ինչը ձեզ հետ այս պահին է տեղի ունենում։

3. Խելացի մարդիկ չեն կարողանում հաճույք ստանալ ներկա պահից, քանի որ անվերջ փորձում են ինչ-որ իմաստ գտնել։

Բարձր IQ ունեցող մարդիկ երբեք չեն դադարում փնտրել առավել ինչ-որ բան՝ նոր հորիզոններ, իմաստ, նպատակ։ Նրանք, որոնք ավելի խորն են մտածում՝ կանգ չեն առնում արդեն իսկ հասած ձեռքբերումների վրա։ Նրանց անհանգիստ միտքը թույլ չի տալիս թուլանալ և վայելել «կյանքի լավագույն պահերը»։

4. Երջանկությունը դա խելքն է, որը հանգստանում է, ինտելեկտը դա խելքն է, որը հրաժարվում է հանգստանալ։

Երջանիկ ուղեղի համար բավական է այն, ինչ կա։ Այս մարդիկ չեն ձգտում փոխել ներկան, պարզապես ընդունում են այն և գործում ըստ հանգամանքների։ Չափազանց խելացիների դեպքում հակառակն է․ նա այդպես էլ չի հասկանում, թե ինչից է այդքան գոհ երջանիկ ուղեղը և նրան ծուլության մեջ է մեղադրում։

5. Ինտելեկտուալ մարդկանց մեծ մասը ինչ-որ մի բանի վրա կենտրոնանում են

Նրանք հակված են անընդհատ վերլուծելու, նախքան մի որոշում կայացնելու նրանք օրերով մտածում են, իսկ դա հաճախ բերում է դեպրեսիաների։

6. Եթե գործողությունների արդյունքը չի բավարարում սպասելիքները, խելացի մարդիկ խորը հիասթափություն են ապրում

Խելացիները մեծ հավատ ունեն իրենց ինտելեկտի ուժի նկատմամբ և եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, նրանք հուսահատության են հասնում։

7. Նրանք մշտապես անողոքաբար քննադատում են իրենք իրենց

Նրանք չեն կարողանում համակերպվել իրենց թերությունների ու բացթողումների հետ, քանի որ կարծում են, որ պետք է ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանեն։ Այդ պատճառով էլ հաճախ մռայլ են լինում։

8. Նրանք կեցության ավելի բարձր մակարդակ են փնտրում

Խելացի մարդկանց մեծամասնությունը կարողանում են լավը վատից տարբերակել, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում ընդունել մարդկային բացասական որակները կամ դրանց չափազանց խիստ են վերաբերվում։ Դաժան իրականության գիտակցումը նրանց ցավ է պատճառում և ճնշում է, քանի որ խելացի մարդկանց մեծ մասն առաջին հերթին իրենց ներսն են նայում։

9. Քչերն են նրանց հասկանում

Շփումը երջանկության մեծագույն աղբյուրն է։ Նույնիսկ ամենախելացի մարդուն պետք է ինչ-որ մեկը, ում հետ նա կկիսի իր հոգսերը, մտորումները։ Սակայն բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց շատ դժվար է գտնել մեկին, ով նույն խորությունը կունենա, ինչ իրենք։

10. Բարձր ինտելեկտը հաճախ հոգեբանական խնդիրների է հանգեցնում

Հոգեբուժությունից բազմաթիվ գիտական հոդվածներ են գրվել, որտեղ հեղինակները հոգեկան շեղումները, օրինակ սոցիոֆոբիան կամ երկբևեռ խանգարումները կապում են IQ-ի բարձր գործակցի հետ։ Կարելի՞ է պնդել, որ դա ըստ էության խորը մտքի «կողմնակի ազդեցությունն է»։ Ո՞վ գիտե։ Գիտությունը դեռևս չի կարողանում այդքան խորը ներթափանցել մարդկային գիտակցության մեջ։

Միևնույն ժամանակ, խելացի մարդիկ, ովքեր չեն տառապում հոգեկան շեղումներով, հակված են այսպես կոչված էքզիստենցիալ դեպրեսիաների, որոնք հաճախ չափազանց շատ մտորումների արդյունք են։

11. Երջանկությունը ամենօրյա ծանր աշխատանք է

Խելացի մարդիկ չպետք է հրաժարվեն այլ մարդկանց ընկերակցությունից։ Հենց այդ պատճառով են շատ խելացի և զգայուն մարդիկ իրենց դժբախտ զգում։

12. Խելացի մարդիկ շրջապատում իրենց չեն կարողանում դրսևորել

Հաճախ ինտելեկտուալները չեն կարողանում հարմարվել հասարակության մեջ շփումներին։ Այդ պատճառով նրանք հաճախ են քննադատությունների թիրախ դառնում, իսկ միջին ունակությունների տեր մարդիկ ընդհակառակը, այդ ընթացքում տոնում են իրենց հաղթանակը։

13. Խելացի մարդիկ հաճախ են վախենում, որ կարող են կորցնել իրենց ունակությունները

Շատ խելացի մարդիկ չեն կարողանում կարիերայում հաջողությունների հասնել և կարող են անգամ ավելի ցածր մտավոր ունակություններով մարդկանց ենթակայության տակ գտնվել։ Որոշ ինտելեկտուալներ, հատկապես ստեղծագործ անհատները, անգամ կոտրվում են հանգամանքների և այլ մարդկանց ճնշման տակ և մանիպուլյացիաների զոհ են դառնում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում