Պրակտիկ–հոգեբանի կողմից պատրաստված հոգեբանական պարզ թեստը կօգնի ձեզ հասկանալ, թե ձեզ ինչ է պետք այժմ:
Դա անելու համար ընտրեք այն լաքի գույնը, որը կցանկանաք կիրառել ձեր եղունգների վրա:

Թեստի վերծանումը.
Դեղին

Վերջերս ձեզ ճնշված եք զգում: Ձեզ այլևս չեն ուրախացնում այն բաները, որոնք նախկինում երջանկություն էին բերում: Ձեզ անհրաժեշտ են նոր հույզեր, որոնք ուրախություն կբերեն ձեր կյանք։ Մասնակցեք աղմկոտ երեկույթի, ծանոթացեք նոր հետաքրքիր մարդկանց հետ:
Վարդագույն

Այս պահին ձեզ պետք է սեր, խնամք և ուշադրություն: Դուք ուզում եք, որ ձեր կողքին լինեն այնպիսի հարազատներ, ովքեր կաջակցեն ձեզ:
Կանաչ

Դուք վերջին շրջանում շատ եք նյարդայնանում: Հիմա ձեզ լավ հանգիստ է պետք: Գնացեք մարդկանցից հեռու մի հանգիստ տեղ: Վերականգնեք ձեր ուժը: Ձեզ հոգեկան հանգստություն է պետք։
Յասամանագույն

Այս պահին դուք զգում եք, որ ամբողջովին դադարել եք զարգանալ և նոր գիտելիքներ ստանալ: Կարդացեք շատ գրքեր, դիտեք տարբեր սեմինարներ, գնացեք հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների: Սա կօգնի ձեզ լրացնել ձեր ներսում առկա դատարկությունը։







