Եկեք մի պահ հասկանանք «ուժեղ կին» հասկացությունը: Սա բնավ ֆիզիկական ուժի մասին չէ, ոչ էլ տղամարդանման կանանց: «Ուժեղ կին»-ն ինքնավստահ է, ինքնաբավ, նպատակասլաց և կամային:
1.Նրանք թքած ունեն իրենց նախանձողների և իրենց վատաբանողների վրա:
2.Նրանք չեն վախենում ցույց տալ իրենց իրական դեմքը:
3.Նրանց չի հետաքրքրում, թե ինչ է ասում կամ անում մեծամասնությունը:
4.Նրանք չեն ապրում անցյալով:
5.Նրանք չեն փոխառում յուրաքանչյուր թրենդ, որ այդ պահին ակտուալ է:
6.Նրանք կախված չեն այլոց աջակցությունից:
7.Նրանք չեն փորձում բոլորին դուր գալ:
8.Նրանք կախվածություն չունեն սոց-ցանցերից:



























