Ներկայացնում ենք իդեալական դիմահարդարման 10 գաղտնիք:
1. Հեղուկ գծաներկը քսիր աչքերի մատիտի վրայից

Դժվար է հավասար սլաք նկարելը: Աչքի մատիտով արված բարակ գիծը կօգնի զգուշորեն քսել հեղուկ գծաներկը:
2. Թարթիչներիդ լրացուցիչ ծավալ հաղորդիր դիմափոշու միջոցով

Թարթիչներիդ սևաներկը քսելուց առաջ մի քիչ դիմափոշի քսիր:
3. Սևաներկ օգտագործիր գծաներկի փոխարեն

Սևաներկի և գծաներկի բաղադրությունը շատ նման են: Քեզ պետք կլինի սևաներկ քսելու բարակ վրձին:
4. Իսկ այսպես կարելի է իդեալական սլաք նկարել:

5. Ատամներից հետո շուրթերդ մաքրիր

Ատամի խոզանակով մաքերլն ազդում է որպես մաշկի նուրբ շերտազատում: Խոզանակը մաքրում է մահացած մաշկի մասնիկները և լավացնում է արյան միկրոշրջանառությունը: Շուրթերդ ավելի փարթամ կերևան, ավելի փափուկ կլինեն:
6. Վերականգնիր հին սևաներկը

Հին սևաներկի ամանը դիր եռացած ջրով բաժակի մեջ:
7. Շրթներկը որպես կարմրաներկ օգտագործիր

Եթե կարմրաներկ է պետք, բայց ձեռքի տակ չկա, փոխարենը շրթներկ օգտագործիր: Այն հավասար և նուրբ տոն կտա: Չափը չանցնես:
8. Հատուկ սպունգներ գնիր

Դիմահարդարումը մաքրելու սպունգները մաշկը բամբակից լավ են մաքրում:
9. Սևաներկի խոզանակն ուղղահայաց պահիր

Այդպես բոլոր թարթիչները հավասարաչափ կներկես արմատներից մինչև ծայրերը, դրանք իրար չեն կպչի:
10. Երբեք չկտրես թարթիչներդ

Կտրված թարթիչներն ավելի կոշտ են, դեպի վեր չեն պտտվում, նորմալ չափի աճում են 4-5 շաբաթում:







