Եթե դուք որդի ունեք, ապա ստուգեք, թե արդյոք ներկայացրած այս ցուցակից քանի կետ է նա արդեն լսել ձեզանից։Իսկ եթե բացթողումները շատ են, միգուցե հիմա հենց իսկական ժամանակն է դրանք լրացնելու։1. Սպորտով զբաղվիր։ Այն ոչ միայն առողջությւոն կպարգևի ու ձիգ մարմին, այլև կսովորեցնի արժանապատվորեն հաղթել և պարտվել, հարգել հեղինակությունները, աշխատել թիմում, տնօրինել ժամանակն ու խուսափել անհաջողություններից։
2. Սեռական հարաբերություններում տղամարդն է շարժիչ ուժը, այնպես որ քո վրա մեծ պատասխանատվություն է։3. Որքան շուտ սկսես խնայել և գումար կուտակել, այնքան ավելի լավ։4. Ահա լվացքի մեքենան, արդուկը, փոշեկուլը, փոշու լաթերը․ խնդրեմ, օգտվիր դրանցից։5. Ամրապնդիր հավատքդ, զարգացրու գիտակցությունց, ուղիներ փնտրիր հոգևոր զարգացման համար։
6. Երբեք խուլիգան մի եղիր և երբեք կռիվ մի սկսիր, բայց եթե քեզ նեղացնեն, պաշտպանվիր։7. Գիտելիքն ու կրթությունն այն բաներն են, որոնք հավերժ կմնան քեզ հետ։8. Կանանց հարգանքով վերաբերվիր, ուշադրությամբ և քնքշությամբ։ Միայնակ ապրելը վատ է, բայց ավելի վատ է նրա հետ ապրելը, ով քեզ ատում է։9. Հպարտացիր քո արտաքինով․ դու յուրահատուկ ես, անկրկնելի, միայն քեզ հատուկ շարմով ու հմայքով։10. Եղիր միաժամանակ բարի և ուժեղ։11. Փոխադարձ հարգանքը լավ հարաբերությունների բանալին է։12. Հարգանքը հարաբերություններում դեռ շատ կարևոր դեր ունի։13. Հասակակիցների կողմից ճնշումը սարսափելի բան է։ Ինքնաբավ եղիր և այդ ժամանակ կգան քո հետևից, ոչ թե քեզ կտանեն իրենց հետևից։14. Առանց պատճառի ծաղիկներ նվիրելը միշտ հրաշալի գաղափար է։15. Ավելի լավ է լինես բարի, քան իրավացի։16. Հումորի զգացողությունն է երջանիկ կյանքիի հիմքը։17. Կին ընտրելիս իմաստուն եղիր։ Հարսիցս է կախված շատ դեպքերում, թե որքան հաճախ ես կշփվեմ թոռներիս և որդուս հետ։18. Մի մոռացիր զանգել մորդ, քանի որ նա քեզ միշտ կարոտում է։