Ինչպես պատրաստել համեղ և օգտակար տնական լիմոնադ․ 5 բաղադրատոմս

Խոհանոց

Սրճարաններում հաճախ ենք հանդիպում «տնական լիմոնադ» արտահայտությանը:

Եթե հոգնել եք քիմիական և անհայտ ծագման ըմպելիքներից և ցանկանում եք համադրել օգտակարն ու հաճելին, ապա տնական լիմոնադները կարող են հարցի լուծում դառնալ:

Պատրաստելը շատ հեշտ է, շատ ժամանակ է պահանջվում միայն սառեցնելու համար:

Բալի լիմոնադ

Ինչպես պատրաստել համեղ և օգտակար տնական լիմոնադ․ 5 բաղադրատոմս

Բաղադրիչները`

  • 1 խոշոր կիտրոն,
  • 2 միջին նարինջ,
  • 3-4 անանուխի տերև,
  • 100 մլ օշարակ (օրինակ` բալի մուրաբա պատրաստելու օշարակը),
  • սառցե խորանարդիկներ,
  • հանքային ջուր:

Պատրաստման եղանակը`

Կես նարինջը և ¼ կիտրոնը շերտատեք, մնացած մրգից հյութ քամեք: Հյութն ու օշարակը լցրեք սափթրի մեջ, ավելացրեք անանուխի տերևները` նախապես մի փոքր տրորելով ափի մեջ: Կիսով չափ տարան լցրեք սառույցով, մյուսը կեսը լցրեք հանքային ջրով: Կարելի կիրառել նաև ոչ հանքային ջուր և ըստ անհրաժեշտության ավելացնել օշարակի քանակը:

Անանուխի լիմոնադ

Ինչպես պատրաստել համեղ և օգտակար տնական լիմոնադ․ 5 բաղադրատոմս

Բաղադրիչները`

  • 250 մլ ջուր,
  • 125 գրամ շաքարավազ,
  • 4-5 թարմ անանուխի տերև,
  • 2 խոշոր նարինջ,
  • 1 խոշոր կիտրոն,
  • 1 լիտր հանքային ջուր:

Պատրաստման եղանակը`

Տարայի մեջ լցնել շաքարը, ջուրը և եռացնել: Եփել մոտ 5 րոպե, անջատել կրակը, ստացված օշարակին ավելացնել անանուխը և թողնել` սառչի:

Ցիտրուսային մրգերը հյութաքամել, հյութն ավելացնել օշարակին, խառնել և ավելացնել հանքային ջուրը: Մատուցել սառույցով և անանուխի տերևներով:

Դեղձի լիմոնադ

Ինչպես պատրաստել համեղ և օգտակար տնական լիմոնադ․ 5 բաղադրատոմս

Բաղադրիչները`

  • 3 միջին հասած դեղձ,
  • 2 լայմ,
  • 2 միջին կիտրոն,
  • 4-5 թեյի գդալ շաքարավազ,
  • 1 լիտր սառը ջուր,
  • Սառույց:

Պատրաստման եղանակը`

Դեղձն առանց կորիզի և կեղևի կտրատել և լցնել տարայի մեջ, վրան լցնել լայմի և կիտրոնի հյութը, շաքարը: Ավելացնել ջուրը, հարել բլենդերով մինչև համասեռ զանգված ստանալը: Մատուցել սառույցով:

Արքայամորու լիմոնադ` կիտրոնի լիկյորով

Ինչպես պատրաստել համեղ և օգտակար տնական լիմոնադ․ 5 բաղադրատոմս

Բաղադրիչները`

  • 1 բաժակ արքայամորի (170 գրամ),
  • 1 կիտրոն,
  • 100 գրամ շաքարավազ,
  • 800 մլ սառը ջուր + 200 մլ օշարակի համար,
  • 75 մլ կիտրոնի լիկյոր, կամ այլ լիկյոր,
  • Սառույց, անանուխ և արքայամորու ամբողջական հատիկներ` մատուցելու համար:

Պատրաստման եղանակը`

200 մլ ջրից և շաքարից օշարակ պատրաստել, վերցնել կրակի վրայից: Ավելացնել հատապտուղները և ճզմել դրանք օշարակի մեջ:

Օշարակն անցկացնել թանզիվով, կիտրոնը հյութաքամել, ավելացնել օշարակին: Ավելացնել նաև լիկյորը: Մատուցել անանուխով և սառույցով: Արքայամորիները չմոռանաք:

Դասական լիմոնադ

Ինչպես պատրաստել համեղ և օգտակար տնական լիմոնադ․ 5 բաղադրատոմս

Բաղադրիչները`

  • 3 խոշոր կիտրոն,
  • 1 նարինջ,
  • 4-5 թեյի գդալ շաքարավազ,
  • 700 մլ ջուր,
  • 350 մլ հանքային ջուր:

Պատրաստման եղանակը՝

Կիտրոններն ու նարինջը կեղևազատել, հյութաքամել, ամբողջը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 թեյի գդալ շաքարը, լցնել 700 մլ եռման ջուրը:

Սառեցնել և 4 ժամով դնել սառնարանը: Անցկացնել խոշոր մաղով, ավելացնել մնացած շաքարավազը, խառնել: Բացել հանքային ջրով և մատուցել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում