Սրճարաններում հաճախ ենք հանդիպում «տնական լիմոնադ» արտահայտությանը:
Եթե հոգնել եք քիմիական և անհայտ ծագման ըմպելիքներից և ցանկանում եք համադրել օգտակարն ու հաճելին, ապա տնական լիմոնադները կարող են հարցի լուծում դառնալ:
Պատրաստելը շատ հեշտ է, շատ ժամանակ է պահանջվում միայն սառեցնելու համար:
Բալի լիմոնադ

Բաղադրիչները`
- 1 խոշոր կիտրոն,
- 2 միջին նարինջ,
- 3-4 անանուխի տերև,
- 100 մլ օշարակ (օրինակ` բալի մուրաբա պատրաստելու օշարակը),
- սառցե խորանարդիկներ,
- հանքային ջուր:
Պատրաստման եղանակը`
Կես նարինջը և ¼ կիտրոնը շերտատեք, մնացած մրգից հյութ քամեք: Հյութն ու օշարակը լցրեք սափթրի մեջ, ավելացրեք անանուխի տերևները` նախապես մի փոքր տրորելով ափի մեջ: Կիսով չափ տարան լցրեք սառույցով, մյուսը կեսը լցրեք հանքային ջրով: Կարելի կիրառել նաև ոչ հանքային ջուր և ըստ անհրաժեշտության ավելացնել օշարակի քանակը:
Անանուխի լիմոնադ

Բաղադրիչները`
- 250 մլ ջուր,
- 125 գրամ շաքարավազ,
- 4-5 թարմ անանուխի տերև,
- 2 խոշոր նարինջ,
- 1 խոշոր կիտրոն,
- 1 լիտր հանքային ջուր:
Պատրաստման եղանակը`
Տարայի մեջ լցնել շաքարը, ջուրը և եռացնել: Եփել մոտ 5 րոպե, անջատել կրակը, ստացված օշարակին ավելացնել անանուխը և թողնել` սառչի:
Ցիտրուսային մրգերը հյութաքամել, հյութն ավելացնել օշարակին, խառնել և ավելացնել հանքային ջուրը: Մատուցել սառույցով և անանուխի տերևներով:
Դեղձի լիմոնադ

Բաղադրիչները`
- 3 միջին հասած դեղձ,
- 2 լայմ,
- 2 միջին կիտրոն,
- 4-5 թեյի գդալ շաքարավազ,
- 1 լիտր սառը ջուր,
- Սառույց:
Պատրաստման եղանակը`
Դեղձն առանց կորիզի և կեղևի կտրատել և լցնել տարայի մեջ, վրան լցնել լայմի և կիտրոնի հյութը, շաքարը: Ավելացնել ջուրը, հարել բլենդերով մինչև համասեռ զանգված ստանալը: Մատուցել սառույցով:
Արքայամորու լիմոնադ` կիտրոնի լիկյորով

Բաղադրիչները`
- 1 բաժակ արքայամորի (170 գրամ),
- 1 կիտրոն,
- 100 գրամ շաքարավազ,
- 800 մլ սառը ջուր + 200 մլ օշարակի համար,
- 75 մլ կիտրոնի լիկյոր, կամ այլ լիկյոր,
- Սառույց, անանուխ և արքայամորու ամբողջական հատիկներ` մատուցելու համար:
Պատրաստման եղանակը`
200 մլ ջրից և շաքարից օշարակ պատրաստել, վերցնել կրակի վրայից: Ավելացնել հատապտուղները և ճզմել դրանք օշարակի մեջ:
Օշարակն անցկացնել թանզիվով, կիտրոնը հյութաքամել, ավելացնել օշարակին: Ավելացնել նաև լիկյորը: Մատուցել անանուխով և սառույցով: Արքայամորիները չմոռանաք:
Դասական լիմոնադ

Բաղադրիչները`
- 3 խոշոր կիտրոն,
- 1 նարինջ,
- 4-5 թեյի գդալ շաքարավազ,
- 700 մլ ջուր,
- 350 մլ հանքային ջուր:
Պատրաստման եղանակը՝
Կիտրոններն ու նարինջը կեղևազատել, հյութաքամել, ամբողջը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 թեյի գդալ շաքարը, լցնել 700 մլ եռման ջուրը:
Սառեցնել և 4 ժամով դնել սառնարանը: Անցկացնել խոշոր մաղով, ավելացնել մնացած շաքարավազը, խառնել: Բացել հանքային ջրով և մատուցել:







