Շատ արագ և հյութեղ․ հավի միսը գարեջրի մեջ

Խոհանոց

Այսօր շատ արագ և անհավանական համեղ ընթրիքի բաղադրատոմսով ենք կիսվում․ հավը գարեջրում՝ շոգեխաշված թավայի մեջ։

Այն շատ համեղ է ստացվում, նուրբ և հաճելի բույրով։

Շատ արագ և հյութեղ․ հավի միսը գարեջրի մեջ

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Հավի ազդրեր – 6-7 հատ (900 գրամ)
  • Գլուխ սոխ – 3-4 գլուխ
  • Բաց գույնի գարեջուր – 500 մլ
  • Աղ – ½ թ․գ․
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Հավի ազդրերը լվանում ենք, չորացնում, դնում ենք թասի մեջ, աղ և պղպե ենք անում և խառնում։ Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։

2. Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում, թաքացում ենք, դնում ենք հավի կտորները, 2 կողմից տապակում մինչև թեթև ոսկեգույն կդառնան։ Այնուհետև հավի վրա բաց գույնի գարեջուր ենք լցնում, կրակը ցածրացնում ենք և բերանը փակ շոգեխաշում ենք մոտ 20 րոպե, մինչև ամբողջ ջուրը քաշի;

3. Մատուցում ենք ցանկացած խավարտի հետ՝ կարտոֆիլ, մակարոն, բրինձ և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում