Ամուսինները որոշել են նիհարել համացանցում ծաղրի արժանանալուց հետո և ավելի քան 150 կգ քաշ է կորցրել

Հետաքրքիր

Նոել և Լեյլա ամուսինները, որոնց պատմությունն է այսօր ներկայացնում ենք, վայելում էին կյանքը և ոչնչի մասին չէին մտածում: Նրանք անառողջ սնունդ էին օգտագործում և չէին մտածում ավելորդ կիլոգրամների մասին: Սակայն, երբ լույս աշխարհ եկան երեխաները, նրանք սկսեցին ամաչել իրենց քաշից: Ամուսինների քաշն իրար հետ 320 կիլոգրամի էր հասնում:

Նրանք չէին կարողանում ակտիվ կենսակերպ վարել, խաղալ երեխաների հետ, նրանց ծաղրում էին երեխաների համադասարանցիները: Իսկ Լեյլան սկսել էր նախանձով նայել խանութների ցուցափեղկերին, որտեղ նորաձև հագուստ էր վաճառվում:

Ամուսինները որոշել են նիհարել համացանցում ծաղրի արժանանալուց հետո և ավելի քան 150 կգ քաշ է կորցրել

Վերջին կաթիլը դարձավ այն, որ համացանցում իրենց հրապարակած հարսանեկան նկարների տակ ոչ այնքան հաճելի մեկնաբանություններ հայտնվեցին, իսկ Նոելն ու Լեյլան հաճելի խոսքեր էին ակնկալում: Սակայն մարդիկ կոչ էին անում ուշքի գալ և մտածել իրենց առողջության և երեխաների մասին: Այդ ժամանակ ամուսինները որոշեցին ինչ գնով էլ լինի՝ նիհարել:

Ամուսինները որոշել են նիհարել համացանցում ծաղրի արժանանալուց հետո և ավելի քան 150 կգ քաշ է կորցրել

Ամուսինները որոշել են նիհարել համացանցում ծաղրի արժանանալուց հետո և ավելի քան 150 կգ քաշ է կորցրել

Եվ չնայած ընթացքն այնքան էլ հեշտ չէր, նրանք քրտնաջան աշխատում էին իրենց վրա: Խիստ դիետայի շնորհիվ նրանք երկուսով մոտ մոտ 150 կիլոգրամ նիհարեցին: Հիմա նրանց դուր է գալիս հայելու մեջ իրենց արտացոլումը: Սակայն ամուսինները չեն պատրաստվում կանգ առնել, նրանք շարունակում են աշխատել իրենց վրա: Իսկ նայելով իրենց հարսանեկան նկարները՝ նրանք սարսափում են, թե ինչպես մինչ այդ չեն նկատել իրենց խնդիրը:

Ամուսինները որոշել են նիհարել համացանցում ծաղրի արժանանալուց հետո և ավելի քան 150 կգ քաշ է կորցրել

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում