Ընտրիր քո մանդալան և իմացիր քո առանձնահատկությունների մասին արևելյան իմաստուններից

Թեստեր

Մանդալան բարդ կառուցվածքով երկրաչափական խորհրդանիշ է։ Այն օգտագործում են բուդդայական կամ հնդկական հոգևոր կյանքում՝ խորհրդանշելով տիեզերքը։

Սանսկրիտից թարգմանաբար «մանդալա» նշանակում է «անիվ, գունդ, օղակ»։

Եթե ուզում եք իմանալ, թե արևելյան իմաստունների կարծիքով անհատի որ տեսակին եք դուք պատկանում, նայեք այս նկարներին և ընտրեք դրանցից մեկը։

Ընտրիր քո մանդալան և իմացիր քո առանձնահատկությունների մասին արևելյան իմաստուններից

1. Առատաձեռնություն և բարոյականություն

Դուք ձգտում եք ավելի լավը լինել, դուք բարձր հավակնություններ և չափորոշիչներ ունեք։ Մարդկանց կարող է թվալ, թե ձեզ հետ դժվար է, բայց ամենից դժվարը ինքներդ ձեզ հետ է։ Դուք ջանասիրաբար աշխատում եք, քանի որ ուզում եք աշխարհն ավելի լավը դարձնել։ Դուք սիրում եք, քանի դեռ ձեզ չեն վիրավորել։ Իսկ հետո էլ…չեք դադարում սիրել։

Շատ քչերն ըստ արժանվույն կգնահատեն այն, ինչ դուք անում եք։

2. Հետաքրքրություն և ճշմարտացիություն

Դուք պատասխանատու մարդ եք, որը սիրում է հոգ տանելու ուրիշների մասին։ Դուք հավատում եք ազնիվ աշխատանքին և հեշտությամբ եք ձեզ վրա պարտավորություններ վերցնում։ Դուք լավ բնավորություն ունեք և վստահություն եք ներշնչում մարդկանց։ Դուք վառ ու սրամիտ անձնավորություն եք։

3. Խելք և մտազբաղություն

Դուք հրաշալի մտածող եք։ Ձեր մտքերն ու գաղափարներն ամենակարևորն են։ Դուք սիրում եք ձեր տեսակետներն ու հայացքները մենության մեջ մտածել։ Դուք ինտրովերտ եք։ Դուք հեշտ եք լեզու գտնում նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել։ Դուք աշխատում եք անել այն, ինչը ճիշտ է, եթե նույնիսկ շատերը ձեզ հետ համաձայն չեն։

4. Խորաթափանցություն և փիլիսոփայություն

Դու յուրահատուկ տեսակ եք։ Ձեր կողքին չկա ձեզ նման որևէ մեկը։ Ձեզ հաճախ սխալ են հասկանում և դա ձեզ վիրավորում է։ Ձեզ անձնական տարածք է հարկավոր։ Ձեր ստեղծագործ էությունը պետք է զարգացնել, այն հարգանքի է արժանի շրջապատի կողմից։ Դուք միշտ պարզ տեսնում եք կյանքի մութ և լուսավոր կողմերը։ Դուք շտ զգայական եք։

5. Ինքնավստահություն և իշխանություն

Դուք շատ անկախ եք։ Ձեր սկզբունքն է՝ «արա ինքդ»։ Դուք ձեր հույսը միայն ձեր վրա եք դնում։ Դուք միշտ գիտեք, թե ինչ եք ուզում և չեք վախենում դրան ընդառաջ գնալ։ Միակ բանը որ պահանջվում է մարդկանցից այն է, որ ձեզ հետ անկեղծ լինեն։ Դուք պատրաստ եք ճշմարտությանը։

6. Բարություն և զգացմունքայնություն

Դուք հեշտ եք մարդկանց հետ հարաբերություններ ստեղծում։ Դուք շատ ընկերներ ունեք և սիրում եք նրանց կյանքն ավելի լավը դարձնել։ Դուք ջերմ և լուսավոր աուրա ունեք։ Մարդիկ ձեր ներկայությամբ իրենց շատ հանգիստ են զգում։ Դուք ուզում եք հետաքրքիր, խորաթափանց և յուրահատուկ լինել։ Ձեզ սեր է անհրաժեշտ առավել, քան ուրիշ որևէ մեկին։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում