15 ոգեշնչող և մոտիվացնող մեջբերումներ «Հարրի Փոթերի» գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգից, որոնք ՊԵՏՔ Է կյանքում գոնե մեկ անգամ կարդալ

Հետաքրքիր

Կյանքի պարագայում, ինչպես և պատմվածքի, կարևորը ոչ թե այն է, թե որքան երկար է այն, այլ որքանով լավն է:

Անհնար է ապրել առանց ինչ-որ բանում ձախողվելու, իհարկե, եթե այնքան զգուշավոր չես ապրում, որ ասես ոչ էլ ապրես, ինչի դեպքում ավտոմատ կերպով ես ձախողվում:

Մեզ հարկավոր չէ կախարդանք աշխարհը փոխելու համար, մենք մեր մեջ արդեն իսկ կրում ենք անհրաժեշտ զորությունը. մենք ունակ ենք ավելի լավ կյանք երևակայելու:

Դուք երբեք լիովին չեք ճանաչի ձեզ կամ էլ ձեր հարաբերությունների ամրությունը, մինչև երկուսն էլ չանցնեն արհավիրքների փորձությունը:

Մեր կատարած ընտրություններն են ցույց տալիս այն, թե ով ենք մենք իրականում, այլ ոչ այնքան մեր ունակությունները:

Դու ես վերահսկում քո կյանքը, քո սեփական կամքը չափազանց զորեղ է:

Որքան էլ գումար ունենաս, ինքնագնահատականդ կախված է այն բանից, որ գտնես այն, ինչը քեզ մոտ ամենալավն է ստացվում:

Կարևորը ոչ թե այն է, թե ինչ կարգավիճակում է ծնվում մարդը, այլ ինչպիսին է նա դառնում իր կյանքի ընթացքում:

Ես երբեք չեմ ամաչել նրանից, որ դեպրեսիայի մեջ եմ եղել, երբեք, ի՞նչ կա ամաչելու: Ես շատ բարդ իրավիճակի միջով եմ անցել և շատ հպարտ եմ, որ կարողացել եմ դուրս գալ այդ վիճակից:

«Չաղը» իրո՞ք ամենավատ բանն է, որ մարդ կարող է լինել: Արդյոք «չաղն» ավելի վա՞տ է, քան «քինախնդիրը», «նախանձը», «մակերեսայինը», «փառամոլը», «ձանձրալին» կամ «դաժանը»: Ոչ ինձ համար:

Ես չեմ կարծում, որ ինչ-որ վատ բան կա երեխային երևակայել թույլ տալու մեջ: Ավելին՝ ես կարծում եմ մարդկանց երևակայել արգելելը շատ կործանարար է:

Ես հավատում եմ ջանասեր աշխատանքին և հաջողությանը, և այն բանին, որ առաջինը հանգեցնում է երկրորդին:

Ամեն բան էլ հնարավոր է, եթե բավականաչափ նյարդեր ունես:

Ոչ մի պատմություն չի ապրում, քանի դեռ չկա մեկն, ով ուզում է այն լսել:

Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսին է մարդը, ուշադրություն դարձրեք նրան, թե ինչպես է նա վարվում իր ստորադասների հետ, այլ ոչ իրեն հավասարների:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում