Որդու տարեդարձի օրը հայրը հյուրերի ներկայությամբ իսկական դեբոշ սարքեց, որը դաս եղավ տղայի համար

Հետաքրքիր

Եթե նեղ կոշիկները ձեզ անտանելի ցավ են պատճառում, ապա դուք պետք է սա անպայման իմանաք. Այլևս ոչ մի անհարմար կոշիկ

Մի երիտասարդ նշում էր իր ծննդյան տարեդարձը:

Շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, ովքեր պարում էին ու զվարճանում նրա տանը:

Հանկարծ երեկոյի ամենաթունդ պահին ներս է մտնում տղայի հայրը, անջատում երաժշտությունը և ասում.

«Ես հենց նոր մարդ եմ սպանել, դիակը մեքենայիս բեռնախցիկում է, օգնեք ազատվել դրանից»:

Հյուրերը տարբեր պատճառաբանություններով հեռացան: Մնացին միայն նրա ընկերը և աղջիկը:

Նրանք դուրս եկան բակ, իսկ այնտեղ տեսան… մի շքեղ մեքենա: Հայրը բաց արեց բեռնախցիկը, որտեղ դիակի փոխարեն մեծ ծաղկեփունջ էր և մի դաշույն:

Ծաղկեփունջը նվիրեց աղջկան, դաշույնը ընկերոջը, իսկ մեքենայի բանալիները որդուն և ասաց. « Հիշի՛ր, տղաս. երբեք մի՛ վատնիր ժամանակդ անպիտան մարդկանց վրա»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում