Տղամարդկային քայլեր, որոնք ավելի խոսուն են քան բառերը

Հետաքրքիր

Մի վրդովվեք, եթե Ձեր տղամարդը Ձեզ հետ հաճախ չի խոսում իր զգացմունքների մասին: Ավելի կարևոր են նրա արարքները, որոնք ցանկացած բառից ավելի լավ կարող են պատմել, թե ինչ է կատարվում այդ տղամարդու հոգում: Ի վերջո, որո՞նք են տղամարդու այն արարքները, որոնք «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունից շատ ավելին կարող են նշանակել:

Նա միշտ պատրաստ է Ձեզ լսել: Սիրող տղամարդը կլսի Ձեզ ու կարևոր չէ, թե ինչ եք ասում: Կլսի Ձեզ, որովհետև Ձեզ անհրաժեշտ է խոսել, իսկ Դուք նրա համար թանկ եք:

Նա թողնում է Ձեզ ամենահամեղ կտորները: Նույնիսկ աշխարհում ամենահամեղ թխվածքի վերջին կտորը Ձեզ կթողնի:

Կհանդուրժի Ձեր ընկերուհիներին: Եվ ոչ միայն ընկերուհիներին. նա առանց բողոքելու կմասնակցի Ձեր բարեկամների հետ կապված բոլոր առիթներին: Նա կգնի նվեր Ձեր մայրիկի համար, ոչ այն պատճառով, որ խելագարվում է Ձեր հարազատների համար, այլ որպեսզի գոհացնի Ձեզ:

Նա կուզենա, որ Դուք լինեք իր երեխաների մայրը: Կուզենա իր ամբողջ կյանքը Ձեզ հետ ապրել, և Դուք էլ կազմեք իր ընտանիքը:

Նա Ձեզ հետ կնայի ռոմանտիկ ֆիլմեր: Չնայած տղամարդիկ նման ֆիլմեր չեն սիրում, բայց սիրող տղամարդը կնայի Ձեզ հետ այդպիսի ֆիլմեր:

Նա անընդհատ չի ասի’ աման լվանալը կնոջ գործն է, ինքը կլվանա: Գուցե ոչ հաճախ, բայց միևնույնն է կօգնի Ձեզ, կլվանա ամանները ու կանի ամեն ինչ, որպեսզի Դուք քիչ հոգնեք: Սիրող տղամարդն ամեն ինչ կանի, որպեսզի իր սիրելին ոչ մի բանի կարիք չզգա: Նրան չի հուզի, թե իր մասին ինչ կմտածեն ուրիշները, նրան կհետաքրքրի միայն Ձեր կարծիքը: Սիրելի կանայք, եթե այս ամենը կա Ձեր տղամարդու մեջ, ապա ամեն ինչ առանց խոսքերի էլ պարզ է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում