1. Գեղեցիկ մազերԳեղեցիկ սանրվածքի երկու բաղադրիչ կա՝ ճիշտ կտրվածք ու որակյալ խնամք: Մազերը պետք է միշտ մաքուր ու խնամված լինեն:
2. Հաջող սանրվածքՊարտադիր չի բարդագույն սանրվածքներ անել. պարզությունը միշտ արդիական է: Թեթև գանգուրները կամ ուղիղ մազերը տեղին են ցանկացած իրավիճակում:
3. Իդեալական մաշկՄաքուր մաշկով կինն ավելի քիչ ժամանակ է ծախսում դիմահարդարման վրա, քանի որ մաշկն անընդհատ մաքրման ու խոնավեցման կարիք չի ունենում:
4. ՀոնքերՊետք է գոնե շաբաթը 2 անգամ շտկել հոնքերի ձևը: Անփույթ հոնքերը միանգամից աչք են ծակում:
5. ԴիմահարդարումԲնական դիմահարդարումը տեղին է բոլոր իրավիճակներում: Եվս մեկ շատ կարևոր սկզբունք՝ ընդգծելիս շեշտը պետք է դնել կամ աչքերի, կամ շրթունքների վրա:
6. Թեթև արևայրուքԱմռանը մաշկը պետք է մի փոքր թուխ լինի, քանի որ արևայրուքն ասոցացվում է առողջության և խնամվածության հետ, բացի այդ այն բարելավում է մաշկի տեսքը:
7. ՁեռքերԵթե իդեալական մատնահարդարման հնարավորություն չկա, ավելի լավ է ընդհանրապես չներկել եղունգները, սակայն դրանք պետք է լինեն գեղեցիկ ու առողջ:
8. Խնամված կինը միշտ հագնվում է իրավիճակին և տեղին համապատասխան: