Ի՞նչ են արտահայտում Նրա համբույրները

Հետաքրքիր

«Սիրում եմ»,- շշնջում է նա, ու դու շնչակտուր սպասում ես կրքոտ համբույրի… իսկ նա մեղմ համբուրում է այտդ ու նույնքան մեղմ ժպտում: Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու նա քեզ համբուրեց մի տեղ, որտեղ չէիր էլ սպասում: Դե ուրեմն միասին պարզենք՝ ինչ զգացմունքներ են թաքնված այդ ինտիմ հպումների ներքո:

Թեթև համբույր՝ շուրթերի անկյուններին — արտահայտում է զգացմունքային խորը կապվածություն և վստահելի հարաբերություններ հաստատելու ձգտում:

Երկար ու «խորաթափանց» համբույր` արտահայտում է ֆիզիկապես ավելի մտերմանալու կարիք:

Համբույր` այտին — արտահայտում է քնքշություն և զգացմունքային կապվածություն նաև նշանակում է՝ ես քո կարիքն ունեմ, մի քիչ էլ ամաչում եմ ու խրախուսանքիդ եմ սպասում:

Համբույր` ճակատին — արտահայտում է պաշտպանելու չգիտակցված ցանկություն:

Համբույր` քթին — արտահայտում է շատ մեծ վստահություն ու քնքշություն:

Համբույր` մազերին — արտահայտում է համակրանք ու շփումից ստացած հաճույք:

Համբույր` վզին — ամենից հաճախ արտահայտում է դիմացինին հաճույք պատճառելու անկեղծ ցանկություն:

Համբույր` ականջի բլթակին — խոսում է զգացմունքներում նրա ունեցած համոզվածության մասին:

Համբույր՝ ձեռքին (ափի ներսի կողմից) — արտահայտում է ենթարկվելու պատրաստակամություն:

Համբույր՝ ձեռքին — արտահայտում է ձևական հարգանք և ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք:

Համբույր՝ մատների ծայրին — արտահայտում է հիացմունք ու քնքուշ վերաբերմունք:

Համբույր՝ դաստակին — արտահայտում է դիմացինին իրեն ենթարկելու ցանկություն:

Համբույր՝ կիսափակ աչքերով — արտահայտում է անինքնավստահություն և զգացմունքային մտերմության անկեղծ ձգտում:

Համբույր, որն ուղեկցվում է վերին շրթունքը թեթև կծելով — արտահայտում է անվստահություն դիմացինի զգացմունքներում, հաճախ խանդի նշան է:

Համբույր, որն ուղեկցվում է ներքևի շրթունքը թեթև կծելով — արտահայտում է դիմացինի նկատմամբ «իշխանություն» հաստատելու ձգտում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում