Սիրահարված տղամարդու վարքագիծը. թոփ 10 առանձնահատկություն

Հետաքրքիր

Ասում են` կինը միշտ էլ ինտուիտիվ զգում է, երբ տղամարդը անտարբեր չի լինում իր նկատմամբ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ կանայք մոլորվում են իրենց ինտուիցիայի ցանցում և չեն կարողանում կողմնորոշվել` սիրում է, թե ոչ:

Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են սիրահարվելիս վազում և միանգամից ամեն բան խոստովանում սիրո օբյեկտին, բայց եթե Դուք ավելի ուշադիր լինեք, ապա ամեն ինչ կհասկանաք նրա վարքագծից ու, գուցե, եթե տղամարդը ամաչկոտ է, դուք կանեք առաջին  քայլը:

Երբ Ձեր հայացքները հանդիպում են, սիրահարված տղամարդը երկար պահում է կոնտակտը, իսկ նրա աչքերի բիբերը լայնանում են:

Նա օգտագործում է անգամ աննշան հնարավորությունը Ձեզ ավելի մոտ կանգնելու համար:

Նա անիմաստ պատճառներ է գտնում Ձեզ դիպչելու համար` ուղղում է Ձեր «չենթարկվող» մազափունջը, զգեստի վրայից մաքրում է գոյություն չունեցող փոշին:

Նա անհագորեն ուզում է Ձեր մասին իմանալ ամեն ինչ: Նրան հետաքրքրում է թե’ Ձեր հոբբին, թե’ նախընտրությունները, թե’ զբաղմունքը: Ընդ որում, նա երեխայի պես ուրախանում է հենց որ Ձեր ճաշակները համընկնում են որևէ հարցում:

Երբ Ձեր շրջապատում է հայտնվում որևէ երրորդ անձ, նա սկսում է չեմուչումով պատասխանել հարցերին և ցույց  տալիս, որ երրորդն ավելորդ է:

Երբ նա խոսում է հենց Ձեզ հետ, նրա ձայնը դառնում է ավելի մեղմ:

Նա հիացմունքով է «այո» է պատասխանում Ձեր բոլոր խնդրանքներին:

Ձեր կողքին նա այլ կանանց չի նկատում:

Երբեմն նա դառնում է ամաչկոտ և չի կարողանում նորմալ արտահայտել մտքերը:

Նա աշխատում է ուրախացնել Ձեզ, և դա նրա մոտ ստացվում է, քանի որ ամեն ինչը նա սիրով է անում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում