Խալերի քանակով կարելի է իմանալ կյանքի տեւողությունը

Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդու մարմնի վրայի խալերի քանակով կարելի է մոտավորապես պարզել, թե ինչքան երկար կլինի նրա կյանքը:

Հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1000-ից ավելի կանայք՝ 18-80 տարեկան, պարզվել է, որ այն մասնակիցները, ում մարմնին 25-ից քիչ խալ է եղել, ավելի մեծ հակում են ունեցել օսթեոպորոզի,քան նրանք, ում մոտ 100-ից ավել է եղել:

Պարզվում է՝ բազմաթիվ խալեր ունեցողները որպես կանոն ավելի ամուր ոսկորներ են ունենում, նրանց օրգանիզմը արտադրում է համապատասխան բջիջներ, ինչը թույլ է տալիս ԴՆԹ-ին դրսևորվել՝ խանգարելով դեգեներացիան:

Այս ամենը դանդաղեցնում է ծերացման ընթացքը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝