Ինչպես վերադարձնել սիրելիին. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հետաքրքիր

Ոչ մի ընտանիք չի կարող խուսափել վեճերից, բաժանություններից: Սակայն կարևոր է, որ դրանք ի վերջո չբերեն վերջնական բաժանության:

Փորձեք սթափ գնահատել իրավիճակն ու անկեղծ պատասխանել հարցին՝ ուզում եք արդյոք նրան վերադարձնել: Եթե իսկապես կա այդ ցանկությունը, և ոչ թե պարտադրանքը, ապա անցեք գործի:

Առաջինը, որ խորհուրդ են տալիս հոգեբանները, հանգստանալն է: Եթե դուք գործեք միայն էմոցիաներից ելնելով, ապա սխալվելու հավանականությունը շատ բարձր կլինի: Արդյունքում դուք կզղջաք արածի կամ ասածի համար, ինչը հաստատ Ձեզ չի օգնի վերադարձնել սիրելիին: Սկզբնական շրջանում շատ դժվար է դուրս գալ այդ լարվածությունից, կառավարել էմոցիաները: Որպեզի խուսափեք դրանից, պետք է ինչքան հնարավոր է շատ զբաղեցնեք ինքներդ ձեզ: Աշխատանքը, հոբբին, ընկերների հետ հանդիպումները կօգնեն Ձեզ շեղվել իրականությունից և մի փոքր սթափվել:

Իսկ որպեսզի մոռանաք խնդիրների մասին’ ստանալով դրանից հաճույք, պետք է հիանալի տեսք ունենալ: Հետևաբաև հաջորդը, ինչ պետք է անեք, Ձեզ հետևելն է, խնամելը: Գեղեցկության սրահ այցելեք, թարմացրեք զգեստապահարանը, այցելեք ֆիթնես ակումբ: Մի խոսքով՝ արեք այն ամենը, ինչը կվերադարձնի Ձեր ինքնավստահությունն ու Ձեզ թարմություն և գեղեցկություն կհաղորդի:

Շփման ժամանակ մի ընկեք ծայրահեղության մեջ. պետք չէ ոչ ցուցադրական տառապանքը, ոչ էլ չարության արտահայտությունը: Կարիք չկա պատմել Ձեր կյանքի բոլոր մանրամասնությունները, Ձեր խնդիրները մեծ հաշվով հետաքրքիր չեն մյուսների համար: Շատ լավ կլինի, որ Ձեր հաջողությունների մասին նա իմանա ոչ թե Ձեզնից, այլ Ձեր ընկերներից մեկից: Եթե զգում եք, որ ի վիճակի չեք տիրապետել Ձեզ բանավոր շփման ժամանակ, ապա անցեք գրավոր խոսքի, շփվեք միմյանց հետ sms-ներով կամ սոցիալական ցանցերի միջոցով: Այդպիսով ժամանակ կունենաք վերանայելու տեքստն ու հանելու ավելորդ կոպտությունը:

Եթե որոշել եք ասել սիրելիին այն մասին, որ ցանկանում եք վերադարձնել իրեն, իսկ նա բացասական պատասխան է տալիս, մի փորձեք պնդել Ձերը, խնդրել, աղաչել: Հոգեբանները խորհուրդ են տալիս թողնել նրան և ինքներդ հեռանալ նրա կյանքից մեկ շաբաթով: Այդ ընթացքում զբաղվեք Ձեր արտաքինով, նոր ծանոթություններով, ընկերների հետ ժամանակ անցկացրեք: Լռությունից հետո անցեք գործի:

Այս անգամ խուսափեք նրան վերադարձնելու մասին ակնարկներ անելուց: Մոտեցեք նրան որպես ընկերոջ: Չարժի նաև այլ սիրավեպեր սկսել նրան բարկացնելու համար: Իսկ ամենակարևորը, ինքնավստահ եղեք, միշտ խնամված գնացեք նրա հետ հանդիպման, այնպես արեք, որ նա կրկին սիրահարվի:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում